Մարդկությունը պետք է ձգտի ապահովել, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք ունենա միայն մեկ երեխա, Երկրի վրա բնակչության աճը կդադարի, եւ բոլորը լավ կապրեն: Այս մասին իր Telegram ալիքում կոչ է արել ՌԼԴԿ նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին: Նա որպես օրինակ նշել է Չինաստանը, որտեղ ընտանիքներին թույլատրվել է ունենալ երեք երեխա: Ըստ քաղաքական գործչի` Պեկինը մտածում է միայն տեխնիկական հարցերի շուրջ. ով է աշխատելու եւ ովքեր կփոխարինեն թոշակառուներին: «Բայց ինչպես Չինաստանի, այնպես էլ այլ երկրների ղեկավարությունը պետք է բխի հիմնականում կանանց, եւ ոչ միայն տնտեսության շահերից: Եվ Չինաստանի ղեկավարությունն ասում է. «Ծնեք»: Այսինքն, ցանկանում է չինացի կնոջը «մարդամիավորների» արտադրողի վերածել»,- հավելել է Ժիրինովսկին՝ նշելով, որ «բնակչությունն ինքը դա չի ուզում»,- հայտնում է «Լենտա»-ն: Իսկ եթե ընտանիքներում մեկ երեխա լինի, ապա Երկրի վրա կմնա միլիարդ կամ 500 միլիոն մարդ, եւ նրանք լավ կապրեն, պնդում է պատգամավորը: «Իսկ եթե Չինաստանը եւ հսկայական բնակչություն ունեցող այլ երկրներ շարունակեն ծնելիության խթանման քաղաքականությունը, ապա դարի կեսին մոլորակի վրա կլինի տաս միլիարդ մարդ, եւ ի՞նչ ենք անելու նրանց հետ: Որտեղի՞ց ջուր, սնունդ, բնակարան, ապրանքներ արտադրելու հումք բոլորի համար»,- ասաց քաղաքական գործիչը: Այդ դեպքում, նրա կարծիքով, մոլորակը կխեղդվի վնասակար արտանետումներից եւ պատերազմներից, իսկ միլիոնավոր մարդիկ կսովեն եւ կաղքատանան: «Մենք մարդկության համար այդպիսի ապագա չենք ցանկանում»,- եզրափակեց Ժիրինովսկին: Այն մասին, որ չինական ընտանիքներին թույլատրվում է ունենալ երեք երեխա, հայտնի դարձավ մայիսին: Հաղորդվում էր, որ դա էական փոփոխություն կդառնա երկրի ներքին քաղաքականության մեջ:
09:45
09:16
09:04
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44