«Փաստ» օրաթերթը գրում է. «Ընտրություններին մնացել է 12 օր: Տեղամասում ընտրողին տրվելու է 26 թերթիկ, որոնց վրա ընտրողը որևէ նշում չի անելու, այլ ընտրելու է իր նախընտրած քաղաքական ուժի քվեաթերթիկը և առանց ծալելու դնելու է քվեարկության ծրարի մեջ: Այնուհետ ընտրողը չօգտագործված քվեաթերթիկները գցելու է քվեարկության խցիկում տեղադրված առանձին տուփի մեջ: Այս օրերին հաճախ են մեզ դիմում հարցով, թե ինչպես նետել այդ «չընտրված» քվեաթերթիկները, արդյո՞ք պետք է դրանք պատռել:
«Ընտրությունների վերահսկման կոմիտեի» անդամ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ Ընտրական օրենսգիրքն այս առումով որևէ կարգավորում չունի:
«Հիշենք, որ թե՛ 2017, թե՛ 2018 թվականների խորհրդարանական ընտրություններին մարդիկ այդ քվեաթերթիկները պարզապես կա՛մ թողնում էին քվեախցում, կա՛մ իսկապես գցում էին արկղը: 2021թ. արտահերթ ընտրությունների համար որևէ բան չի փոխվել այս կարգավորման մեջ»,- ասաց նա:
Անդրադառնալով մնացած 25 քվեաթերթիկը ընտրակեղծիքների նպատակով կրկին օգտագործելու ռիսկերին՝ իրավապաշտպանը շեշտեց, որ ինքը ևս ռիսկեր է տեսնում այդ առումով: Այդ պարագայում ինչպե՞ս ճիշտ կլինի վարվել:
Ռ. Մելիքյանը նշեց, որ այս պահի դրությամբ դեռ որևէ խորհուրդ չի կարող տալ, պետք է նաև մասնագետների կարծիքներ լսել այդ առումով.
«Ընտրություններից ավելի կարճ ժամանակ առաջ մեր քաղաքացիներին մենք այդ առումով որոշ խորհուրդներ կտանք: Բայց մի բան փաստ է, որ հատկապես ռեյտինգային ընտրակարգը վերացնելուց հետո այս կարգավորումը պահպանելը, մեղմ ասած, անմտություն էր: Բացարձակ անհրաժեշտություն չկար այս դեպքում հսկայական ծախսի տակ դնել պետությանը, յուրաքանչյուր քաղաքացու համար 26 քվեաթերթիկ տպագրել ու ստեղծել վերոնշյալում ակնարկված ռիսկերը»:
Հավելենք, որ սոցցանցերում մի շարք իրավաբաններ կարծիք են հայտնում, որ ճիշտ կլինի պատռել մնացյալ 25 քվեաթերթիկը՝ հետագայում օգտագործելու հնարավորությունը բացառելու նպատակով»:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56