Անցած գարունը Եվրոպայում ամենացուրտն էր վերջին ութ տարվա ընթացքում` չնայած նրան, որ մայիսին գլոբալ ջերմաստիճանը գերազանցել էր անցած տասնամյակների միջին ցուցանիշը: Այս մասին ասված է եվրոպական արբանյակային մոնիտորինգի Copernicus ծրագրի հաղորդագրության մեջ, որը երկուշաբթի հրապարակվել է կազմակերպության կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եվրոպայում գարնան միջին ջերմաստիճանը 1991-2020 թվականների նույն ժամանակահատվածի միջինից ցածր էր 0.45 աստիճանով, ինչն այն ամենացուրտ գարունն էր դարձրել Եվրոպայում 2013 թվականից ի վեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ընդ որում, նշվում է, որ աշխարհի միջին ջերմաստիճանը 2021 թվականի մայիսին 0.26 աստիճանով բարձր էր, քան 1991-2020 թվականների նույն ամսվա ցուցանիշը: Այնուամենայնիվ, Եվրոպայում օդի ջերմաստիճանն այս տարվա վերջին գարնանային ամսում 0.46 աստիճանով ցածր էր 1991-2020 թվականների միջին մակարդակից:
Նշվում է, որ մայիսի միջինից ցածր ջերմաստիճանը դիտվել էր նաեւ Միացյալ Նահանգների հարավային եւ կենտրոնական մասերում, Կանադայի հյուսիսային որոշ շրջաններում, Աֆրիկայի հարավային եւ կենտրոնական մասերում, Հնդկաստանի մեծ մասում, ինչպես նաեւ Ռուսաստանում եւ Արեւելյան Անտարկտիդայում:
Ավելի վաղ ՄԱԿ-ի մասնագիտացած հաստատություն հանդիսացող Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը հայտարարել էր անցյալ տարվա հոկտեմբերից շարունակվող Լա Նինյա բնական երեւույթի ավարտի մասին, որը կապված էր Խաղաղ օվկիանոսի մակերեւույթի լայնամասշտաբ սառեցման հետ դրա կենտրոնական եւ արեւելյան մասերում: Այսպիսով, ըստ ՀՕԿ կանխատեսումների` Հյուսիսային կիսագնդում, այդ թվում` Ասիայի հյուսիսային շրջաններում, հունիս-օգոստոս ամիսներին սպասվում է ավելի բարձր ջերմաստիճան, քան 1993-2009 թվականների ժամանակահատվածի միջին ցուցանիշներն էին, որոնք որպես բազային են վերցվել:
Խոսքը, մասնավորապես, Հյուսիսային Ամերիկայի արեւմտյան շրջանների եւ Ասիայի ծայրահեղ հյուսիսի, Կենտրոնական եւ Արեւելյան Ասիայի շրջանների, Արաբական թերակղզու եւ Կարիբյան հյուսիսային հատվածի մասին է: Միեւնույն ժամանակ, կանխատեսվում է, որ հյուսիսային Արեւմտյան Եվրոպան, Հարավային Ասիան եւ Հյուսիսային Հարավային Ամերիկան բացառություն կլինեն ջերմաստիճանի բարձրացման միտումից: Փորձագետները նման սցենարի հավանականությունը 78 տոկոս են գնահատում հունիսի եւ հուլիսի համար, 55 տոկոս` օգոստոսի համար:
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
12:12
11:58
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02