Վայոց Ձորի մարզում նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների այսօրվա հանդիպումը քաղաքացիների հետ ավարտվեց: Վերջին կանգառը Եղեգնաձոր քաղաքում էր: Հանրահավաքի ժամանակ «Հայաստան» դաշինքից երկրի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը կոչ արեց քվեարկել իր կողմից ղեկավարվող քաղաքական ուժի օգտին, որն ի վիճակի է լուծել կուտակված խնդիրները: «Ներկայիս իշխանությունների օրոք միայն երեք ցուցանիշ է աճել՝ աղքատությունը, գերեզմանների քանակը եւ արտագաղթը: Մենք ի վիճակի ենք դա շտկել»,- ասաց նա: Դրանից առաջ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն այցելել էին Վայք քաղաք: Այստեղ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրեց իր պաշտոնավարման ընթացքում Վայոց Ձորի մարզում ձեռքբերումները:
«Հենց այդ ժամանակ էլ ներդրվեց ոռոգման համակարգը, որը հնարավորություն տվեց ավելացնել մարզում մշակվող հողատարածքների մակերեսը: Բացի այդ, առաջին անգամ փորձարկվեց կաթիլային ոռոգման համակարգը: Հենց այստեղ Հայաստանի անկախության ձեռքբեումից հետո առաջին անգամ զրոյից ճանապարհ կառուցվեց: Խոսքը Սելիմի ճանապարհի մասին է, որը Վայոց Ձորի մարզը կապեց Գեղարքունիքի հետ: Նույն ժամանակահատվածում ակտիվացավ գինեգործությունը: Հենց այստեղ սկսվեց Հայաստանում գինեգործության զարգացման նոր ակտիվ փուլը: Վերանորոգվեցին մարզի գրեթե բոլոր ուսումնական հաստատությունները: Այն ժամանակ այստեղ ֆերմերները իրենց գյուղմթերքների իրացման հետ կապված խնդիրներ չունեին, ինչպես եւ ամբողջ Հայաստանում: Չի եղել այնպիսի բան, որ մարդկանց օգնության ձեռք չմեկնեն: Դա կվերականգնվի»,- ընդգծեց նա: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հունիսի 8-ին նախընտրական քարոզչության շրջանակներում եղել են Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում: Այսօր դաշինքի ներկայացուցիչները եղել են նաեւ Սյունիքի մարզի Գորիս եւ Սիսիան քաղաքներում: Նշենք, որ 2020-ին Արցախի պատերազմից հետո Հայաստանի Սյունիքի, Վայոց Ձորի եւ Գեղարքունի մարզերում անվտանգության լրջագույն խնդիրներ են կուտակվել:
18:02
17:45
17:33
17:16
16:56
16:56
16:46
16:33
16:32
16:16
16:02
15:46
15:35
15:19
15:15
15:02
14:45
14:33
14:15
14:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02