ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գնդեվազ համայնքի «Խաչերի գլուխ» կոչվող վայրում տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ջերմուկ համայնքի 4 բնակիչներ, դրսևորելով խտրական վերաբերմունք, հրապարակային հայհոյանքներ են հնչեցրել Ամուլսարի հանքում աշխատող և նման ցանկություն ունեցող անձանց ու նրանց ընտանիքների անդամների հասցեին:
Վերջիններս, տեղեկանալով այդ մասին, պարզաբանման նպատակով պայմանավորվել են հանդիպել «Խաչերի գլուխ» կոչվող տարածքում:
2020թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, պայմանավորվածության համաձայն, կողմերը հանդիպել են նշված վայրում, որտեղ նրանց միջև վիճաբանություն է սկսվել: Ջերմուկ համայնքի վերոնշյալ բնակիչները և նրանց կողմնակիցները, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հայհոյել են, աղմկել և բռնություն գործադրել մյուս կողմի մասնակիցների նկատմամբ: Մասնավորապես՝ փայտյա մահակներով, մետաղյա ձողերով, քարերով, ինչպես նաև ոտքերով ու ձեռքերով հարվածներ են հասցրել նրանց, ինչպես նաև բռնություն գործադրելու սպառնալիքով քարեր են նետել՝ վնասելով շրջակայքում կայանված ավտոմեքենաները:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ջերմուկ համայնքի 4 բնակիչներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Վիճաբանության մյուս մասնակիցների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:35
19:17
18:34
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
16:57
16:43
16:42
16:32
16:03
15:44
15:19
15:02
14:52
14:18
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15