Հունիսի 8-ին, 2022թ. ֆիսկալ տարվա համար ԱՄՆ արտաքին օժանդակության բյուժեի նախագծի լսումների ժամանակ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները և հայկական հարցերով հետաքրքրված սենատորները, մասնավորապես հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, Բարբարա Լին, Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հարցեր են ուղղել՝ Սպիտակ տան վարչակազմի կողմից «907-րդ բանաձևի» կատարումից հրաժարվելու, Ադրբեջանին օժանդակություն տրամադրելու և հայ ռազմագերիների խնդիրների վերաբերյալ։ Բարձրաձայնվել են նաև Թուրքիայի՝ հարևան բոլոր տարածաշրջաններն ապակայունացնող քաղաքականության և այդ երկրում մարդու իրավունքների համատարած խախտումների, մասնավորապես լրագրողների և իրավապաշտպանների ձերբակալությունների հարցերը։ Մենենդեսը հետաքրքրվել է, թե ինչ է անում Վաշինգտոնը՝ «էրդողանական Թուրքիային հակազդելու համար»։
Լսումների ժամանակ հանձնաժողովի նախագահ, սենատոր Մենենդեսը մասնավորապես ասել է, որ ինքը հիասթափված է վարչակազմի կողմից «907-րդ բանաձևի» պահանջների հրաժարումից այն բանից հետո, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։ Մենենդեսը նկատել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու և գերիներին անօրինաբար պահելու ետնապատկերի վրա, վարչակազմի կողմից «907-րդ բանաձևից» հրաժարումը, Բաքուն կարող է դիտել, որպես «կանաչ լույս՝ անպատիժ գործելու համար»։
«907-րդ բանաձևի» պահանջներից հրաժարվելու և Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման հարցերը բարձրացրեցին նաև Բրեդ Շերմանն ու Բարբարա Լին, վերջինս խնդիրը պետքարտուղարի հետ կքննարկի գրավոր ընթացակարգով։
Ի պատասխան հնչած դիտարկումների՝ պետքարտուղար Բլինքենը նշել է, թե բարձրացված հարցերը պետք է լինեն պետքարտուղարության ուշադրության տակ և, որ ինքն անձամբ աշխատել է գերիների վերադարձի և հակամարտության կարգավորմանն ուղղված գործնական բանակցությունների ուղղությամբ և փոքր ինչ առաջընթաց տեսնելու հույս ունի։
Թուրքիայի վերաբերյալ բարձրացված հարցերին ի պատասխան՝ Բլինքենը նկատել է, որ պետքարտուղարությունը կիսում է բարձրասված մտահոգությունները և Թուրքիային ուղղակիորեն ներգրավում են դրանց շուրջ քննարկումներում։
Մեկնաբանելով լսումները՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է․ «Մենք միանում ենք մեր կոնգրեսական բարեկամներին` պահանջելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական և ցանկացած տեսակի օգնությունը Ադրբեջանին։ ԱՄՆ հարկատուներից ոչ մի դոլար չպետք է փոխանցվի Ալիևի նավթով հարուստ, ռասիստական և բռնատիրական ռեժիմին»:
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
09.06.2021 թ.
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44