ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գարշելի է որակում Նիկոլ Փաշինյանի կողմից իր որդուն Բաքվում պահվող գերիների դիմաց Ադրբեջանին փոխանցելու մասին հայտարարությունը։ «Հնդկական կինոյի սենտիմենտալ տեսարանների մասին խոսելն ամոթ է ուղղակի»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը գլխավորում է ՀԱԿ-ի ընտրական ցուցակը։ Նա ընդգծեց, գերիների վերադարձը, սահմանների ճշգրտումը խնդիրներ են, որոնք պետք է լուծի Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ։ «Հայաստանում պետք է ստեղծվի մի նորմալ կառավարություն, որը կկարողանա արժանապատիվ կերպով համագործակցել իր պարտնյորների ու առաջնորդների հետ։ Ուրիշ ոչինչ»,-ասաց նա։ Անդրադառնալով հարցին, թե ինչպես է փոխվել Նիկոլ Փաշինյանը տարիների ընթացքում, Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքեց՝ ինչպե՞ս կարող էր պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանը դառնալու է Հայաստանի ղեկավար։ «Այո, երկու-երեք տարի աշխատել եմ Նիկոլի հետ։ Կոնգրեսի դաշինքը մտավ պառլամենտ, խորհրդարան մտնելու հենց առաջին օրը խզեց կապերը Կոնգրեսի հետ։ Ինչո՞ւ։ Իրեն հարցրեք։ Նա արդեն իր ծրագիրն ուներ։ Նրան պետք էր մի անգամ պատգամավոր դառնալ, որ լիներ հանրային դեմք։ Ասեմ, այդ մարդը շատ հետևողական, սևեռուն մարդ է, մի նպատակ եթե դրել է, մինչև վերջ... եղա՞վ չէ։ Էդ յուգզագները հագավ, եկավ, դառավ Հայաստանի թագավոր»,-ասաց նա։ ՀՀ առաջին նախագահը կրկնեց իր՝ ավելի վաղ արած հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանին համարում է ավելի մեծ չարիք, քան Թուրքիայից ու Ադրբեջանից եկած վտանգն է։ «Վստահ եմ, որ գալու է ժամանակ, որ նորմալ հարաբերություններ ենք հաստատելու Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ նորմալ հարաբերությունների մեջ ըսկի իր ընտանիքը չի կարողանում կինել։ Ես ինչ ասեմ։ Կարո՞ղ է ձեզանից որևէ մեկը նորմալ հարաբերություն ունեցած լինի Նիկոլ Փաշինյանի հետ։ Այ, գալու է այդ օրը, երբ մենք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ունենալու ենք բարիդրացիական հարաբերություններ, դրանում շահագրգռված է նաև Ռուսաստանը, դա ամբողջ աշխարհին է ձեռ տալիս։ Բայց դրա համար նորմալ իշխանություն պետք է լինի Հայաստանում, եթե նորմալ իշխանություն չեղավ, Նիկոլը մնաց, գիտեք՝ արդեն ինչ է լինելու։ Նիկոլը տեղով սպառնալիք է, ազգակործան, մի կեսը կործանել է, մյուսն մասն էլ կկործանի»,-ասաց Տեր-Պետրոսյանը։ ՀՀ առաջին նախագահն ասաց՝ Հայաստանի պետական մեքենան այսօր ջախջախված է, ոչ ոստիկանությունն է իր գործը անում, ոչ ՏԻՄ-երը, իրավիճակը չի կարողանում վերահսկել իշխանությունը, ինչպես 1991 թվականին էր։ «Այսօր պետական մեքենա գոյություն չունի, ոստիկանությունը զբաղված է ընտրական բաներով, քրեական տարերը ծաղկում են, սպանություններ, ավազակություն, գողություն... Դա գալիս է նրանից, որ ոստիկանությունը բացարձակապես ուրիշ բանով է զբաղված։ Ոստիկանություն անձնակազմի կեսն ամիսներ շարունակ գտնվում էր Հանրապետության հրապարակում։ Ի՞նչ եք ուզում»,-ասաց նա։
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03