Ղժղժան պաշտոնակատարին նրա հերթական այցի ժամանակ ծնկաչոք ընդունում է մի ծեր կին։ Սա արդեն չգիտեմ «ժողովրդի» որերորդ «անկեղծ» պոռթկումն է։ Հիշենք, ոտքեր պաչող ծեր կնոջը, «մեզ մենակ չթողնես» «լացակումած» տիկնոջը, ցեղասպանության թանգարան այցելող «բարի» պապիկին և բազում այլ «ժողովրդի» ներկայացուցիչների։ Այն որ այս ամենը գավառական բեմադրություններ են, կասկած չունեմ։ Այն որ այդ բոլոր տատիկ-պապիկներին հատուկ գտնում և վճարում են, ինչպես Աբաջյանի պապիկին և Աշոտիկի տատիկին, նույնպես կասկած չունեմ։ Բայց հարցն ավելի քան լուրջ է։ Համոզված եմ, որ այս ամենի սցենարները մոգոնում է պաշտոնակատար կոչեցյալը։ Նա հաճույք է ստանում այդ տեսարաններից, մարդկանց արժանապատվությունը ոտնահարելուց և այդ պահերին իրեն զգում ստրկատեր-միապետ։ Նրա հոգեբանությամբ Հայաստանի ողջ ժողովուրդը պետք է ծնկի գա իր առջև և իրեն երկրպագի։ Եվ հանուն արդարության, պետք է ասել, որ այս հարցում նա հասել է որոշակի հաջողությունների։ Նրա ստրուկներն են և նրա առջև ծնկաչոք սողում են բոլոր քաղպայմանագրային ողորմելիները, նախարարները, ոստիկաններն ու ԱԱԾ-ականները, դատախազներն ու քննիչները։ Նա բոլորին նսեմացրել և նրանց միջից վերացրել է արժանապատվության տարրական զգացումը (եթե իհարկե, նրանք արժանապատվություն ունեին)։ Այս ողորմելի հոգով ստրուկները շարժվում են․ «փող՝ ստրկության դիմաց» սկզբունքով։ Կարծում եմ, որ ղժղժան պաշտոնակատարը տառապում է անլիարժեքության բարդույթով։ Հավանաբար, ինչ-որ տարիքում նրան վերաբերվել են ստրուկի նման՝ նվաստացրել, չոքացրել,անասնակերով կերակրել, կոնֆետ գցել և նա ճանկռտելով հափշտակել է այն։ Հայտնի է, որ ամենադաժան ստրկատերերը նախկին ստրուկներն են։
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44