Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելեգրամյան իր ալիքում գրառում է կատարել՝ անդրադառնալով օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն առ այն, որ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ պետք է որոշվի, բայց դրա համար ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է աշխատի այն ուղղությամբ, որ հայերն ու ադրբեջանցիները կողք կողքի ապրեն»: Մինասյանը մասնավորապես նշել է՝ նման բարձր մակարդակի վրա Արցախի ապագա կարգավիճակի հարցը բարձրացվում է պատերազմից հետո առաջին անգամ, բայց Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանը ոչ մի կերպ չեն մեկնաբանել այս հայտարարությունը: Միքայել Մինասյանի գրառումը՝ ստորև.
«Երկու օր առաջ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հայտարարել. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ պետք է որոշվի, բայց դրա համար ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է աշխատի այն ուղղությամբ, որ հայերն ու ադրբեջանցիները կողք կողքի ապրեն: Մի 2-3 տարի հետո, եթե մենք նման կյանք հաստատենք, կարգավիճակի վերաբերյալ բոլոր խնդիրները շատ ավելի հեշտ կլուծվեն»: Ուշադրություն դարձրեք, որ այդքան բարձր մակարդակի վրա Արցախի ապագա կարգավիճակի հարցը բարձրացվում է պատերազմից հետո առաջին անգամ: Բայց ահա թե ինչն է կարևոր. Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանը ոչ մի կերպ չեն մեկնաբանել այս հայտարարությունը: Դրանից կարելի է 2 եզրակացություն անել. առաջին՝ կան որոշ պայմանավորվածություններ, որոնցում Նիկոլը, որպես բանակցություններում «հոգեկան հիվանդին միացրած» անձ, չունի սուբյեկտայնություն, և երկրորդ՝ Լավրովը ցույց է տալիս, որ Արցախի կարգավիճակի համար կա հնարավորությունների պատուհան: Այստեղ կարևոր է հասկանալ, որ թե Լավրովի կողմից այս թեզը բարձրաձայնելու համար ընտրված ժամանակը, և թե հայկական կողմից արձագանքի բացակայությունը ընդգծում են, որ այս որոշումը չի ենթադրում Նիկոլի մասնակցությունը դրա մշակմանը: Սա ավանս է Հայաստանի ապագա կառավարությանը: Մինչդեռ Նիկոլը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի միջոցով, մոտ է Ալիևի հետ ընտրություններից մի քանի օր առաջ Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու մասին վերջնական պայմանավորվածությանը: Փաստարկները, որոնք նա բարձրաձայնում է բանակցությունների ընթացքում, հետևյալն են. տալով ինձ ընտրական հաղթաթուղթ, դուք ինքներդ ձեզ հնարավորություն եք տալիս աշխատել ինձ հետ: Հայաստանի ցանկացած այլ կառավարություն կստիպի ձեզ հետ քաշել զորքերը միջազգային ճնշման ներքո, իսկ ինձ որպես գործընկեր պահելով, դուք կստանաք քարտ բլանշ՝ ընտրություններից հետո ստորագրելու ցանկացած փաստաթուղթ և կատարելու բոլոր բանավոր համաձայնությունները, որոնք դուրս են նոյեմբերի 9-ի համաձայնագրից»,- գրել է Մինասյանը:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55