ARM | RUS |

Էրդողանն Անդրկովկասից դուրս է մղում ՌԴ-ին. Свободная Пресса-ն` Թուրքիայի ղեկավարի` Շուշի կատարելիք այցի մասին

11.06.21 | 18:08

Ռուսական Свободная Пресса պարբերականն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Լեռնային Ղարաբաղ կատարելիք այցին` հիշեցնելով, որ նա պատրաստվում է հունիսի 15-ին Շուշի քաղաքում բանակցություններ վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Աղբյուրը նկատում է, որ Էրդողանը վաղուց էր խոստացել այցելել Ղարաբաղ, մինչ այդ նա մասնակցել էր Բաքվում կայացած ռազմական շքերթին` նվիրված Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակին: ԳՈՎԱԶԴ00:15Իմանալ ավելին «Արդյոք սա կնպաստի՞ կարգավորման գործընթացին: Դժվար թե: Երևանում այս այցը միանգամայն խստագույնս կդատապարտվի: Եվ արդյոք Մոսկվային պե՞տք է, որ Էրդողանը այնտեղ երևա: Նկատենք, որ վերջին շրջանում Անկարայի ներկայությունն Ադրբեջանում կտրուկ աճել է: Հատկապես ռազմական ոլորտում: 2021-ին թուրքական ռազմական արտահանումներն Ադրբեջան աճել են 850,4%-ով՝ 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ: Բացի այդ, կարևոր պայմանագիր է ստորագրվել պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին, որը ենթադրում է համատեղ ռազմական հետազոտություն երկու երկրների տարածքում, համաձայն որի՝ թուրքական պաշտպանական ձեռնարկությունները կկարողանան ընդլայնել իրենց գործունեությունը Ադրբեջանում և ստեղծել նոր արդյունաբերություններ հանրապետությունում: Բացի այդ, ադրբեջանցի սպաները վերապատրաստվում են Թուրքիայի համալսարաններում` ծառայությունում դուրս մղելով խորհրդային կրթություն և մտածողություն ունեցող մարդկանց. երկու երկրները պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում: Վերջերս Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի` հանքաքարի երեք հանքավայր կփոխանցվեն թուրքական ընկերությունների շահագործմանը: Ինչ վերաբերում է նավթին, ապա դրա վաճառքից ստացված հասույթը վաղուց է գնում Թուրքիա: Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա հունվարին Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել էր, որ Թուրքիան անհրաժեշտ ներդրում կունենա Լեռնային Ղարաբաղում կայունություն պահպանելու համար: Ի՞նչ ներդրման մասին է նա խոսել: Հասկանալի է, որ Թուրքիային անհրաժեշտ է Նախիջևանով և հայկական Սյունիքով անցնող միջանցք` Ադրբեջանի մյուս մասի հետ կապվելու և դեպի Կասպից ծով ելք ստանալու համար: Բայց արդյոք Ռուսաստանին դա պե՞տք է, դա արդեն մեծ հարց է»,-գրում է Свободная Пресса-ն:

«Ուրիշ Ռուսաստան» ընդդիմադիր կուսակցության համակարգող Անդրեյ Դմիտրիևը պարբերականի հետ զրույցում չի բացառել, որ «Շուշիից հետո Էրդողանին պետք է սպասել նաև Հադրութում»: «Էրդողանն ու Ալիևը այժմ «ընտանեկան ուղևորությամբ» կլինեն Շուշիում: Այսպիսով, ընդգծվում են հատուկ, գործնականում սերտ ընտանեկան հարաբերությունները` «երկու պետություն` մեկ ժողովուրդ» հայտնի սկզբունքի համաձայն: Օսմանյան ավագ եղբայրը գալիս է այցելելու կրտսեր ադրբեջանցուն: Ավելին, այս մոդելը վերաբերում է բոլոր թյուրքերին` անկախ նրանց բնակության վայրից: Պատահական չէ, որ Տաջիկստանի հետ վերջին սրացման ժամանակ թուրքերը անհապաղ ղրղզներին առաջարկեցին անօդաչու թռչող սարքերի ՝ «բայրաքթարների» մատակարարում: Մեկ այլ կարևոր կետ. Էրդողանը կմեկնի Ղարաբաղ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից անմիջապես հետո, որտեղ կհանդիպի իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ: Զգացողություն կա, որ Վաշինգտոնը ցանկանում է վերագործարկել հարաբերությունները Անկարայի և Բաքվի հետ: Զուր չէ, որ վերջերս Ադրբեջան այցելած ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Ռիկերը Բաքուն անվանել է «կարևոր ռազմավարական գործընկեր», իսկ Թուրքիան`«ամենամոտ դաշնակից»: Չի բացառվում, որ այնտեղ հող է նախապատրաստվում հետխորհրդային տարածքից Ռուսաստանի հետագա դուրսմղման համար: Էրդողանի դավանած պանթուրքիզմի գաղափարն այս դեպքում ՆԱՏՕ-ին բավականին ձեռնտու է: Հատկապես այն պարագայում, որ ՆԱՏՕ-ի մեր հակակշիռը` ՀԱՊԿ-ը, գտնվում է խոր կոմայի պայմաններում»,-նշել է Դմիտրիևը: Քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալության առաջատար վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին Էրդողանն աջակցություն է ցույց տալիս Բաքվին, ինչն ուղղված է նաև ներքին լսարանին: Սակայն Նեյժմակովն ուշագրավ է համարում նաև այն փաստը, որը Ալիև-Էրդողան հանդիպումը կկայանա Թուրքիայի ղեկավարի` Բայդենի հետ հանդիպումից անմիջապես հետո: «Էրդողանի համար Բայդենի հետ հանդիպման նախապատրաստման ընթացքում կարևոր է ընդգծել հարևան տարածաշրջաններում և, ընդհանուր առմամբ, թյուրքական աշխարհում իր երկրի ազդեցությունը: Պետք է ընդգծել, որ Բայդենի վարչակազմի համար, որը միջազգային ասպարեզում բախվել է մի շարք նոր մարտահրավերների, դժվար թե Հարավային Կովկասը լինի առաջնահերթությունների շարքում, գոնե առաջիկայում: Հետևաբար, Թուրքիայի գործունեությունն այս տարածաշրջանում դժվար թե հանդիսանա Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունների հիմնական խնդիրը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի և Թուրքիայի ղեկավարների միջև որոշակի փոխզիջումների հասնելու հնարավորությունը մնում է: Զուր չէ, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է երկու երկրների ղեկավարների հանդիպման «լայն և համապարփակ օրակարգի» մասին. եթե Վաշինգտոնը ենթադրեր, որ բանակցությունները փակուղի կանցնեն, ամենայն հավանականությամբ, ավելի զգուշավոր ձևակերպումներ կընտրեր հանդիպման համար»,-ասել է Նեյժմակովը: Անդրադառնալով Էրդողան-Պուտին հեռախոսազրույցի ժամանակ հնչած հայտարարությանն առ այն, որ Թուրքիան անհրաժեշտ ներդրում կունենա Լեռնային Ղարաբաղում կայունություն պահպանելու համար` փորձագետը նշել է.«Թուրք պաշտոնյաների կողմից նման հայտարարություններ արվել են նախկինում ևս: Մի կողմից, դրանք ազդանշան են Ադրբեջանին, որ Անկարան չի մոռանում նրա շահերի մասին: Մյուս կողմից, սրանք նաև նշաններ են Մոսկվայի համար, որ այս թեման կարող է բարձրացվել ռուս-թուրքական հաջորդ բանակցություններում: Երբ ռուսական կողմի պաշտոնյաները նշում են Թուրքիայի նման դերը (ինչպես վերջերս արել է Սերգեյ Լավրովը), նրանք հասկացնում են, որ իրենք հասկանում են Անկարայի ներգրավվածությունն այս իրավիճակում և պատրաստ են դա հաշվի առնել թուրքական կողմի հետ երկխոսության ընթացքում»: Խոսելով այն մասին, թե որքան ՌԴ-ն կարող է դիմակայել այս աճող ազդեցությանը և որքանով Անկարան կարող է խանգարել Մոսկվային իրագործելու տարածաշրջանում իր ծրագրերը. արդյոք ռուսական կողմին ձեռնտու է տրանսպորտային միջանցքների ապաարգելափակումը, Թուրքիայի դուրս գալը Հայաստան և Իրան, ինչպես նաև Կասպից ծով, Նեյժմակովը նշել է.«Կան գործոններ, որոնք ամրապնդում են Ռուսաստանի բանակցային դիրքերը Թուրքիայի հետ երկխոսության մեջ: Մասնավորապես, Անկարայի հետաքրքրությունը Մոսկվայի հետ տնտեսական կապերի հարցում չի մարել: Բացի այդ, նույնիսկ եթե Վաշինգտոնը պատրաստ լինի երկխոսության գնալ թուրքական կողմի հետ, ԱՄՆ-ի հարաբերությունները Անկարայի հետ, հավանաբար, բարդ կմնան առաջիկայում»:


«Ծավալուն աշխատանքներ են տարվել կանաչապատման ոլորտում». Քաղաքապետարան

«Ծավալուն աշխատանքներ են տարվել կանաչապատման ոլորտում»....

00:38

Փաշինյանը ձեր յուրաքանչյուր քվեն մեկնաբանելու է որպես «այո»՝ հակահայ ծրագրերին․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը ձեր յուրաքանչյուր քվեն մեկնաբանելու է որպես «այո»՝ հակահայ ծրագրերին․ Իշխան...

23:49

Անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցության ստանալ

Անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցության...

23:38

ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ նա վիճարկում էր Արցախում պատերազմի հանգամանքները Հայաստանի դատական ատյաններում քննելու հարցը

ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ նա վիճարկում էր Արցախում պատերազմի հանգամանքները...

23:33

Չենք վախենում Թրամփի սպառնալիքներից․ Իսպանիայի ԱԳ նախարար

Չենք վախենում Թրամփի սպառնալիքներից․ Իսպանիայի ԱԳ...

23:03

Մհեր Գրիգորյանը և Մագնուս Բրունները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ

Մհեր Գրիգորյանը և Մագնուս Բրունները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ...

15:22

Այո, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյան

Այո, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի....

15:09

Մերձավոր Արևելքը՝ Եվրոպան, Ասիան և Աֆրիկան կապող կամուրջ

Մերձավոր Արևելքը՝ Եվրոպան, Ասիան և Աֆրիկան կապող...

14:22

Վաղը դատարանը կքննի Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի կալանքի երկարաձգման հարցը

Վաղը դատարանը կքննի Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի կալանքի երկարաձգման...

14:03

TRIPP ծրագիրը բյուրեղացման փուլում է, Հայաստանը պատրաստ է ապահովել Ադրբեջան-Նախիջևան ավտոմոբիլային կապը

TRIPP ծրագիրը բյուրեղացման փուլում է, Հայաստանը պատրաստ է ապահովել Ադրբեջան-Նախիջևան...

18:00

Գազատար է վնասվել. վթարային գազանջատում Վանաձորում

Գազատար է վնասվել. վթարային գազանջատում Վանաձորում

17:45

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը ոչ միայն թղթի վրա է, այլ իրական. Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը ոչ միայն թղթի վրա է, այլ իրական....

17:36

Մոլդովայում Եվրոպական խորհրդարանի գրասենյակի գործունեությունը կընդգրկի նաև Հայաստանը. Մեցոլա (Տեսանյութ)

Մոլդովայում Եվրոպական խորհրդարանի գրասենյակի գործունեությունը կընդգրկի նաև Հայաստանը. Մեցոլա...

17:17

Վստահ եմ՝ Հայաստանի ԱԺ-ն ու ԵԽ-ն կշարունակեն առաջատար դեր ունենալ Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտ բերելու հարցում. Ռոբերտա Մեցոլա

Վստահ եմ՝ Հայաստանի ԱԺ-ն ու ԵԽ-ն կշարունակեն առաջատար դեր ունենալ Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտ...

17:03

Այսօր Միջինքն է

Այսօր Միջինքն է

14:49

Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի

Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի

14:33

Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի վնաս

Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի...

14:15

Պետբյուջեն լցնելու մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 միլիարդ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը. Արմեն Աշոտյան

Պետբյուջեն լցնելու մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 միլիարդ դոլարով ավելացել է երկրի...

13:44

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդ լինելու հրավեր է ստացել

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդ լինելու հրավեր է...

13:23

Զոհվել է «WarGonzo» նախագծի հեղինակ Եվգենի Նիկոլաևը

Զոհվել է «WarGonzo» նախագծի հեղինակ Եվգենի Նիկոլաևը

13:14

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44