Ես կարծում եմ, որ որևէ քաղաքական գործչի, մանավանդ, այնպիսի քաղաքական գործչի կողմից, որը վերջին տարիներին մեծ ազդեցություն է ունեցել տարբեր ոլորտների վրա, նմանատիպ հայտարարություններ անելը նշանակում է, որ մարդը չի հասկանում՝ ինչի մասին է ընդհանրապես խոսում, որովհետև եթե լրատվամիջոցներում կան «քիլլերներ» կամ էթիկական սկզբունքները խախտող լրագրողներ, ապա նրանք խախտումների մեծ մասն անում են հենց քաղաքական ուժերի, գործիչների թելադրանքով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե այսօր լրատվական դաշտում գործում են մարդիկ, որոնք ավելի շատ «քիլլերի» են նման, քան լրագրողի։
«Մինչև լրատվամիջոցներին քննադատելը՝ այդ հայտարարությունն անողը պետք է հայելու մեջ նայի, և այնտեղ կտեսնի բոլոր պատճառները, թե ինչու մենք ունենք որոշակի խնդիրներ՝ լրատվամիջոցների հետ կապված»,-ասաց նա։
Հարցին՝ երկրի ղեկավարի կողմից նման հայտարարությունն ու լրագրողների թիրախավորումը չի՞ կարող պատճառ դառնալ, որ հասարակությունը, այդ օրինակին հետևելով, ևս թիրախավորի լրագրողներին, Նավասարդյանն արձագանքեց․
«Կա այդպիսի վտանգ, ես չեմ կարծում, որ դա կարող է հիմք լինել պետական կառույցների կողմից ռեպրեսիաների համար, բայց, իհարկե, այն զանգվածների տրամադրվածությունը, որոնք, առանց խորը մտածելու ուղղակի լսում և ընկալում են վարչապետի պաշտոնակատարի այդ հայտարարությունները, կարող են նաև ագրեսիվորեն տրամադրվել լրագրողների նկատմամբ։ Մենք վերջին օրերին ունեցել ենք նախադեպեր, երբ լրագրողները թիրախ են դարձել նախընտրական միջոցառումների տարբեր մասնակիցների կողմից, նաև՝ ԱԺ պատգամավորի ու, համատեղությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ընդգրկված անձի կողմից»,-ասաց նա։
Հիշեցնենք՝ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր ՀՀ լրատվական դաշտը վերածվել է իսկական աղբանոցի։ «Այդ դաշտը կարգավորելու համար մենք պետք է լրագրողական հանրությանը քաջալերենք, օրենքով որոշակի մեխանիզմներ ստեղծենք, որ ստեղծվեն էթիկայի կանոններ՝ հենց լրագրողական համքարության կողմից»,-ասել էր նա։
19:34
19:22
19:05
15:46
15:04
11:25
11:02
22:56
22:05
21:33
21:04
17:10
16:44
16:21
16:03
13:54
13:52
13:44
13:19
13:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03