«Մենք գալիս ենք մեկ նպատակով՝ անել ամեն ինչ ձեր հոգսերը թեթևացնելու համար»,- Տաշիրում բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ հիմա ընտրությունն արժանապատիվ խաղաղության և ծնկաչոք ապրելու շարունակության մեջ է, հիմա ընտրությունը ճգնաժամ ունենալն է, թե թռիչքաձև տնտեսական աճի ցանկությունն է։
Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ չի ուզում այս իշխանությունների մասին խոսել, քանի որ էլ գոյություն չունեն. «Գիտեք, նապաստակին ուզում ես երկաթե մանդատ տուր, մեկ է՝ նապաստակը մնում է նապաստակ»։
Դիմելով տաշիրցիներին՝ ՀՀ երկրորդն նախագահը նշեց. «Մենք գալիս ենք մեր հասարակությանը հանգստություն հաղորդելու համար։ Մենք մերժում ենք վենդետաները, ասում ենք՝ այո արդարադատությանը, մերժում ենք յուրաքանչյուր բաժանում սևերի ու սպիտակների, հների ու նորերերի, մենք մերժում ենք այն ամենը ինչ խանգարում է մեզ աշխատել, ստեղծել, արարել ու զարգացնել մեր երկիրը»։
Ռոբերտ Քոչարյանի ներկայացմամբ՝ անելու են ամեն ինչ, որպեսզի գյուղացին հոգսեր չունենա, վերականգնելու են գյուղատնտեսության նախարարությունը, հատուկ ուշադրություն են դարձնելու անասնապահությանը։
«Գյուղացին չպետք է իրացման խնդիր ունենա, գները լինեն ողջամիտ՝ և մթերման և խանութներում»,- ընդգծեց ՀՀ երկրորդ նախագահը։
Նա անթույլատրելի համարեց, որ ՀՆԱ-ի մեջ գյուղատնտեսությունն ամեն տարի ավելի փոքր տոկոս է կազմում, գյուղատնտեսությունը գահավիժում է, ամեն տարի ավելի ու ավելի շատ կորուստներ են արձանագրվում։
Ռոբերտ Քոչարյանն առաջարկեց տաշիրցիներին այս ամենն անել իրենց թիմի հետ միասին, քանի որ, ըստ նրա, ոչ մի ղեկավար միայնակ չի կարող երկիրը փրկել այս իրավիճակից։
«Ինձ համար չափազանց դժվար որոշում էր հետ գալ քաղաքականություն, բայց մտածեցի՝ եթե ոչ ես, ապա ով, եթե ոչ ես իմ փորձով, անցյալով, ապա ով։ Բայց կրկնում եմ՝ իմ հույսը կապում եմ ձեզ հետ, վստահեք մեզ, քվեարկեք Հայաստան դաշինքի համար, չեք փոշմանելու։
Պարբերաբար գալու ենք ձեր մոտ, հաշվետու ենք լինելու ձեր առջև, դուք տեսնելու եք, որ մենք գնում ենք դեպի ուժեղ Հայաստան ձեզ հետ միասին, և ամեն ինչ լավ է լինելու»,- իր ելույթ եզրափակեց ՀՀ երկրորդ նախագահը։
19:34
19:22
19:05
15:46
15:04
11:25
11:02
22:56
22:05
21:33
21:04
17:10
16:44
16:21
16:03
13:54
13:52
13:44
13:19
13:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03