Մենք ապրում ենք տարածաշրջանում, որտեղ հնարավոր չէ նորմալ ապրել եւ պաշտպանվել առանց մարտունակ բանակի եւ անվտանգության լուրջ համակարգի: Այդ մասին հունիսի 13-ին Գեղարքունիքի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Քանի դեռ սրանք են իշխանության ղեկին, իրավիճակը չի փոխվի եւ փոխվել չի կարող: Ես բերում եմ այս օրինակը արդեն մի քանի օր: Ես եղել եմ Սյունիքում՝ Տեղ գյուղում: Դա սահմանամերձ մեծ համայնք է, եւ դրա 350 հա տարածքը գտնվում է ադրբեջանցիների հսկողության տակ: Հենց դա է տեղի ունենում, երբ զինվորին հրամայում են չկրակել: Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի իրավիճակը, եթե հրամանատարը զրկվում է որոշելու իրավունքից, ինչպե՞ս պաշտպանել սահմանը: Անցել է ութ ամիս, պե՞տք է լինեին Հայաստանի սահմանները պաշտպանված, թե՞ ոչ: Տասնամյակներ շարունակ ասել են՝ կհանձնենք Ղարաբաղն ու հանգիստ կապրենք: Ասել են՝ պետք չէ, որպեսզի Հայաստանից զինվորները մեկնեն եւ պահպանեն Ղարաբաղի սահմանները: Որքան էլ փորձել ենք բացատրել, որ զորակոչիկները Գեղարքունիքից, Շիրակից, Լոռիից եւ Երեւանից պահպանում են այդ թվում Հայաստանի սահմանները, սակայն դա չեն հասկացել: Այժմ մենք բոլորս տեսե՞լ ենք՝ ինչ է նշանակում չպաշտպանել սահմանները Ղարաբաղում: Եթե անգամ լիներ սահմանագծում, ադրբեջանցիները կմտնեին Հայաստան: Եթե առջեւում զորքեր չկան, ապա կմտնեն: Այդպես կլինի այնքան, քանի դեռ իշխանության ղեկին են դրանք եւ քանի դեռ խաղաղություն են մուրալու: Ես պատերազմի կողմնակից չեմ, սակայն ո՞վ է հարգում մուրացկանին: Չեմ զարմանա, եթե վաղն ադրբեջանցիները լողան Սեւանում: Մարդն ասում է, որ սարերում վեց ամիս տարվա ընթացքում ձյուն է, ինչպե՞ս կարող է զինվորն այնտեղ կանգնել: Գեղամա լեռներում ձյուն կլինի եւս երկու ամիս: Դա նշանակում է, որ մեր զինվորները չպե՞տք է մեզ պաշտպանեն: Ասել են, որ ադրբեջանցիներն օկուպացրել են Սեւ լճի 30 տոկոսը, սակայն արժե՞ դրա համար վախենալ: Եւ վաղը նա կասի, որ Գեղամա լեռների 20, 50 տոկոսն օկուպացրել են ադրբեջանցիները, սակայն արժե՞ արդյոք դրա համար պատերազմել: Մենք պետք է վերականգնենք մեր անվտանգության համակարգը, ուրիշ ճանապարհ չկա»,-նշել է Սարգսյանը։
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44