Այսօր՝ հունիսի 14-ին, Բրյուսելում կանցկացվի ՆԱՏՕ-ի 31-րդ պաշտոնական գագաթնաժողովը՝ դաշինքի պետությունների ղեկավարների մասնակցությամբ։ Գագաթնաժողովին մասնակցում է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը։ Ինչպես գրում է Euronews-ը, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը տրավմա էր հասցրել դաշինքին, իսկ նրա իրավահաջորդը մեկնում է Բրյուսել՝ դրանք բուժելու համար: Ակնկալվում է, որ Ջո Բայդենը կհավաստիացնի Հին աշխարհին, որ Եվրոպան Ամերիկայի դաշնակիցն է, իսկ ՆԱՏՕ-ն` Արևմուտքի պաշտպանության կարևորագույն տարրը: Որոշ ներքին տարաձայնություններ կքննարկվեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Նախօրեին Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ չի կիսում Չինաստանի կողմից աճող սպառնալիքի վերաբերյալ Միացյալ Նահանգների մտահոգությունները: Փարիզը և ԵՄ մի շարք այլ մայրաքաղաքներ հանդես են գալիս եվրոպական ռազմավարական ինքնավարության, այսինքն՝ Պենտագոնից կախվածության թուլացման օգտին: Ամերիկան դաշնակիցներին կոչ է անում ավելացնել պաշտպանության ոլորտի ծախսերը: Նոր վարչակազմի օրոք Վաշինգտոնը շարունակում է զգուշանալ Մոսկվայից: Բայդենը Եվրոպա ուղևորությունը սկսեց Ռուսաստանին նախազգուշացումներով: Նա խոստացավ համերաշխություն ցուցաբերել՝ դաշնակիցների անվտանգության թուլացումը կանխելու համար: «Ռուսաստանը շարունակում է մնալ ամենաանմիջական սպառնալիքը ՆԱՏՕ-ի համար։ Միացյալ Նահանգները հասկացրել է, որ մենք չենք հապաղելու վճռականորեն պատասխանել Ռուսաստանի ապակայունացնող գործողություններին, նույնիսկ եթե նրա հետ մեր հարաբերություններում ձգտենք կայունության և կանխատեսելիության»,-հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանի պարտականությունները կատարող Դուգլաս Ջոնսը։ Բրյուսելի կենտրոնակայանում գործընկերների հետ բանակցություններից հետո ԱՄՆ նախագահը հունիսի 16-ին հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ժնևում։
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56