Վազգենի հետ մրցակցելը կամ Վազգենի արածն անելը այս փուլում շատ դժվար գործ է և ընդհանրապես աշխարհը փոխվել է, այլևս 90-ականները չեն, խնդիրը նրանում է, որ անվտանգության բաղադրիչ հանդիսանում է տնտեսությունը: Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում ասաց «Հանրապետություն» կուսակցություն ղեկավար Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով բանակին:
«Պատերազմներում հաղթում են ուժեղ պետությունները և որպես անվտանգության հիմնական բաղադրիչ հանդիսանում է տնտեսությունը, աղքատ պետությունը չի կարող զինել իր բանակը, հետևաբար՝ աշխատատեղերը և տնտեսական պոտենցիալի հզորացումը այսօր մեր պետության ամենահիմնական խնդիրն է»,- ասաց Սարգսյանը:
Նա նշեց՝ կուսակցությունը պատրաստվում է հետագայում լուծել ոչ միայն տնտեսության, այլ նաև ՀՀ քաղաքացիների զբաղվածության խնդիրը:
«Մեր քաղաքացու զբաղվածության խնդիրը պետության խնդիրն է և պետությանը պետք է մտահոգի իր քաղաքացիների աշխատանք ունենալու և աշխատատեղի խնդիրը, առավել ևս շատ կարևորում ենք կանանց համար աշխատատեղեր ստեղծելը, մենք գտնում ենք, որ շատ աշխատատեղեր կարող է ապահովվել ծանր արդյունաբերությունը և դա փաստ է, մենք առաջարկում ենք վերագործարկել արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունից անցնել մետալուրգիայի»,- նշեց նա:
Կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանն էլ նշեց՝ կարծում է՝ հետագայում պետք է լինեն սահմանադրական փոփոխություններ:
«Մենք նախատեսում ենք Սահմանադրական փոփոխություններ իրականացնել և ամենակարևորը համարում ենք, որ պետք է կառավարման մոդելի փոփոխութուն լինի և խորհրդարանական կառավարման ձևից նախագահական ձևին անցնում տեղի ունենա»,- ասաց Արտակ Զեյնալյանը:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44