Թբիլիսին կենտրոնում բողոքի ակցիա է անցկացվել գազի, ջրի եւ էլեկտրականության սպառողական սակագների բարձրացման դեմ: Այդ մասին Sputnik-ի թղթակիցը հաղորդում է իրադարձությունների վայրից։
Ակցիայի մասնակիցները, որի կազմակերպիչը «Քարթուլի դասի» ընդդիմադիր կուսակցությունն է, հավաքվել են Հանրապետության հրապարակում, իսկ հետո ավտոշարասյունով ուղեւորվել դեպի Ինգորոկվա փողոցում գտնվող կառավարական դիվանատան շենք: Նախապես կազմակերպիչները պլանավորել էին հրապարակից ուղեւորվել դեպի Վրաստանի էներգետիկայի եւ ջրամատակարարման ազգային կարգավորիչ հանձնաժողովի գրասենյակ, բայց հետո փոխել են երթուղին:
«Քարթուլի դասի»-ի առաջնորդ Ջոնդի Բագատուրիայի խոսքով՝ կառավարությունը բնակչությանը մատնել է էլ ավելի մեծ աղքատության: «Կառավարության կոռումպացված շահերի պատճառով էլեկտրականության, գազի եւ ջրի սակագները բարձրացվել են անօրինականորեն, անարդարացիորեն եւ անազնվորեն: Մենք հաշվարկել ենք՝ ձմռանը շարքային թոշակառուն հարկադրված է վճարել 45-60 լարիով ավելի շատ: Այս տարի սուբսիդիաներ է ստացել 700 հազար ընտանիք, այսինքն՝ 700 հազար ընտանիք գտնվում է աղքատության շեմին»,-ասել է Բագատուրիան: Ինչպես նշել է կուսակցության առաջնորդը, գների անարդարացի բարձրացման հաշվին կառավարությունը կստանա 200 մլն լարի: Հունիսի 1-ից Tbilisi Energy ընկերությունը բարձրացրել է գազի սակագինը: Թբիլիսցիները 1 խորանարդ մետրի դիմաց կվճարեն 53,972 տետրի՝ 46,138 տետրիի փոխարեն:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնին, ապա այն բարձրացել է հունվարի 1-ից: Վրաստանի էներգետիկայի եւ ջրամատակարարման ազգային կարգավորիչ հանձնաժողովի (GNERC) որոշման համաձայն, երկրի բնակչության համար 1 կիլովատի դիմաց սակագինն ավելացել է 3,5 տետրիով եւ 1 կիլովատի դիմաց կազմել 26,537 տետրի՝ կախված էլեկտրաէներգիայի ծախսից: Բարձրացել է նաեւ ջրի սակագինը: Հունվարի 1-ից Թբիլիսիի եւ Մցխեթի բնակիչները 0,33 լարիի փոխարեն 0,5 լարի կվճարեն 1 խորանարդ մետր ջրի դիմաց:
Մնացածները ջրի համար կվճարեն՝ կախված ընտանիքի անդամների թվաքանակից: Այդպիսի բաժանորդների համար ամենամսյա սակագինը մեկ մարդու համար 4,518 լարի է՝ 3,9-ի փոխարեն: Ինչ վերաբերում է այս տարածքի ձեռնարկություններին եւ առեւտրային սեկտորին, ապա նրանց համար սակագինը 1 խորանարդ մետրի դիմաց 4,4 լարիից կբարձրանա մինչեւ 6,503 լարի:v
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44