«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն այսօր ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարին եւ իրավական քաղաքականության մի շարք կարեւոր հարցերին առնչվող դաշինքի ծրագիրը: Ծրագրի այդ հատվգածմն, ըստ նրա, բաղկացած է երեք բաժիններից,
- Կոռուպցիայի դեմ պայքար եւ
հակահոռուպցիոն քաղաքականություն,
- Մատչելի եւ որակյան արդարադատություն,
- Մարդակենտրոն վարչարարություն:
«ՀՀ գործող իշխանությունը որպես իր ամենամեծ առավելություն ներկայացնում էր կոռուպցիայի դեմ պայքարը, բայց այդ պայքարը դարձավ անարդյունավետ, վերածվեց քաղաքական գործիքի եւ ըստ էության, այսօր ՀՀ-ում կարող ենք խոսել ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի, այլ դրա իմիտացիայի մասին: Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ բազմաթիվ են կոռուպցիայի դեմ պայքարող մարմինները: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դարձել է քաղաքական իշխանության գործիք: Այդ մարմնի անդամների նշանակման կարգը քաղաքական նպատակներով վիժեցվեց, եւ տեղի ունեցան բացառապես քաղաքական նշանակումներ: Այդ հանձնաժողովը պետք է լիներ ապաքաղաքական մարմին: Բայց եղան քաղաքական նշանակումներ, որի վառ վկայությունն է այն, որ քարոզարշավի թեժ պահին, իշխանությունը փորձեց դեռեւս 1,5 տարի ռաջ թափում մնացած հանձնաժողովի անդամի տեղը համալրել իրեն լոյալ իշխանական պատգամավորներից մեկի կնոջով: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2020 թվականին հնարավորություն ստացավ դատավորների, ՍԴ դատավորների, ԲԴԽ անդամների նկատմամբ հարուցել կարգապահական վարույթներ: Օրենքով անգամ տրվեց ժամկետ, այլ կերպ ասած քաղաքական պատվեր իջեցվեց, եւ հանձնաժողովն սկսեց աշխատել այդ ուղղությամբ՝ անցանկալի դատավորներ, անհնազանց դատական իշխանության ներկայացուցիչներ»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը: Նա նկատեց, որ դատավորների հայտարարագրերը պետք է ուսումնասիրվեն համապատասխան ռիսկերի վրա. «Սովորաբար գործադիր իշխանությունը կոռուպցիոն ռիսկերի առումով ավելի հարուստ տեղ է համարվում: Գործադիրում կոռուպցիան ավելի շատ է, քան դատական իշխանությունում, բայց գործադիր իշխանությունը օրենքով պատվեր տվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որ իրենք պետք է ստուգեն դատավորների հայտարարագրերը, հայտնաբերեն թերություններ, հարուցեն կարգապահական վարույթներ, գործերն ուղարկեն դատախազություն»: Արփինե Հովհաննիսյանը մի քանի դեպքերի մասին նշեց: Մասնավորապես, 2020-ին հարուցվել է վարույթ կոնկրետ նախարարներից մեկի կողմից իր կնոջը պարտակող ընկերությունից մեկ աղբյուրից գնման եղանակով պետպատվերի պատվիրակում, բայց այնտեղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախում չի հայտնաբերել: Արփինե Հովհաննիսյանը խոսեց նաեւ իշխող ուժի վարքագծի մասին՝ նշելով, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները, նաեւ բոլոր քաղաքացիները արձանագրում են, որ իշխող ուժի ղեկավարը օգտագործում է բառապաշար, որը չի համապատասխանում բարեկրթության, քաղաքավարության տարրական նորմերին, նաեւ չի համապատասխանում հանրային ծառայողի էթիկայի նորմերին:
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեռ ժամանակ գտել էր, որ չկա էթիկայի կանոնների խախտում այդ մարդու վարքագծում, որովհետեւ չկան սահմանված էթիկայի կանոնները, որ մենք ասենք՝ կա, թե ոչ: Իսկ ո՞վ պետք է սահմաներ այդ կանոնագիրքը: Պետք է սահմաներ հենց այդ հանձնաժողովը: Փաստորեն չեն սահմանում էթիկայի կանոնագիրք, որպեսզի անընդհատ չարձանագրեն, որ կոնկրետ մարդը խախտում է այդ կանոնագիրքը: Այսինքն տալով հսկայական լիազորություններ այդ մարմնին, փաստացի այդ մարմինը մատնված է անգործության քաղաքական իշխանության մասով եւ որեւէ վարույթ չի իրականացնում»,-ասաց նա: Արփինե Հովհաննիսյանն առաջարկեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, նաեւ քննչական ու քրեական հետապնդման մարմիններում պետք է փոխվեն քաղաքական նշանակումների ընթացակարգերը: «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է իմիտացիա, քաղաքական գործիք, հետեւաբար, ՀՀ-ում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի մասին չենք կարող խոսել:։ Առավել մանրամասն՝ տեսանյութում
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03