2021թ. հունիսի 14-ին՝ ժամը 22:55-ին, Արմավիրի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղամարդու դիակ՝ հրազենային վնասվածքով։ Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ն: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ոստիկանության աշխատակիցների հետ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու մի շարք հանգամանքներ՝ տուժածի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Վանանդ գյուղի բնակիչներ, դեպքի վայրը, շարժառիթը: Մասնավորապես, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, Վանանդ գյուղի վերջնամասում՝ նախկին ավտոհավաքակայանի մոտ, մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ նշված գյուղի բնակիչը, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» տեսակի, 12 մմ տրամաչափի որսորդական հրացանից կրակել է համագյուղացու կրծքավանդակի շրջանին, ինչի հետևանքով վերջինս, սրտի շրջանում ստացած վնասվածքից, տեղում մահացել է։ Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են 12մմ տրամաչափի թվով 5 կրակված պարկուճներ, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող հրացանը, հարցաքննվել են դեպքին ներկա գտնված անձինք, որոնցից վերցվել են կրակոցի արգասիքի նմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ: Նույն օրը Վանանդ գյուղի բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացուն սպանելու կասկածանքով: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու, հայտնաբերելու, նրանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55