Անվտանգություն, տնտեսություն, մարզերում՝ գյուղատնտեսություն։ Սրանք այն հիմնական ոլորտներն են, որոնց մասին խնդիրներ են բարձրաձայնում քաղաքացիները «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուների հետ հանդիպմանը։ Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ մարդիկ բողոքում են՝ գյուղատնտեսության նախարարություն չկա։ «Բնականաբար, մարդիկ բողոքում են վարկային բեռից, ոռոգման, բերքը ցանելու, շուկայում իրացնելու խնդիր կա»,- նշեց նա։ Կուսակցության պատգամավորության մեկ այլ թեկնածու, այժմ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորիգիսյանն ասաց, որ գյուղացու վրա մնացել է ամբողջ բեռը՝ ուսումնասիրել շուկան, հասկանալ, թե ինչի պահանջարկ կա, ինչ սերմացու, պարարտանյութ ընտրել, ինչպես մշակել, իրացնել, պայքարել կրծողների ու այլ վնասատուների դեմ։ «Մենք առաջարկում ենք պետություն-մասնավոր համագործակցությամբ ստեղծել համակարգ, որը գյուղացուն տալու է ամեն ինչ, իսկ գյուղացուն մնալու է միայն ցանել, հավաքել, իրացումն էլ իրականացնելու է այդ համակարգը։ Գյուղացուն զերծ ենք պահելու բոլոր հնարավոր ռիսկերից»,- նշեց նա։ Կուսակցության ցուցակում ընդգրկված Դավիթ Խաժակյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս են գնահատում իրենց հնարավորությունները։ «Բոլոր հարցումները ցույց են տալիս, եթե մի կողմ դնենք նախկին ու ներկա իշխանություններին, միակ այլընտրանքի հնարավորությունը «Լուսավոր Հայաստան»-ն է»,- նշեց նա։ Անի Սամսոնյանի խոսքով, մի կողմ թողնելով այս քարոզչության ագրեսիվ հեռտորաբանությունը, սկսել են քարոզչության մեջ կիրառել գործիքներ, որոնք մարդկանց մոտ ասոցացվում են որպես խփելու, ծեծելու, ջարդելու գործիք։ «Խոսքը չագուչի մասին է։ Վաղը միգուցե կտեսնենք, որ կացինով դուրս կգան քարոզչական բեմահարթակներ ու կացինով կփորձեն ժողովրդին բան բացատրել։ Սա անթույլատրելի է։ Մենք որքան հնարավոր է ջանք ենք գործադրում, որ մեղմենք մարդկանց ագրեսիվությունը, մարդկանց բերել հաշտության, բայց գնալով ավելի պատկերավոր ձևով են ժողովրդին ցույց տալիս, թե ինչ կանեն, եթե ստանան իշխանություն։ Սա վտանգավոր է»,- ասաց նա։
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23