Խանտի-Մանսիյսկում կայացել են շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնության առաջին տուրի պարտիաները: Մրցաշարի խորհրդանշական առաջին քայլը կատարել է Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանի ղեկավար Նատալյա Կոմարովան:
Ինչպես տեղեկացնում էchessfed.am-ը, մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 9-ը շախմատիստներ: Մինչև 14 տարեկան աղջիկների մրցաշարում Հայաստանը ներկայացնող Քրիստինե Սմբատյանն առաջին տուրում ոչ-ոքի է խաղացել Մարիա Սիբաևայի հետ, ով գործակցով մոտ 400 կետ գերազանցում էր մեր շախմատիստուհուն:
Նույն տարիքային խմբի տղաների մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Շանթ Սարգսյանը, ով իր գործակցով մրցաշարում երկրորդն է և Արթուր Դավթյանը: Այս ենթախմբում, ցավոք, մրցաշարը հաջող մեկնարկ չի ունեցել Շանթ Սարգսյանի համար, ով սև խաղաքարերով պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Ռոստիսլավ Մարչուկին, իսկ Արթուր Դավթյանն առաջին տուրի իր պարտիան ավարտել է հաղթանակով:
Մինչև 16 տարեկան աղջիկների մրցաշարում Հայաստանը ներկայացնող Արփինե Գրիգորյանը մրցաշարը մեկնարկել է հաղթանակով. նրա մրցակիցն էր ԱՄՆ-ն ներկայացնող Սևիլլա Յուլիան: Այս ենթախմբում գրանցվել են մի շարք անակնկալ արդյունքներ. մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող երեք շախմատիստուհիներից և ոչ մեկը չի կարողացել առավելության հասնել իր մրցակցի նկատմամբ , իսկ մրցաշարի երկրորդ համար Տիշովա Սվետլանան պարտվել է:
Մինչև 16 տարեկան տղաների մրցաշարում Հայաստանը ներկայացնում են միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը, ով իր գործակցով մրցաշարում երրորդն է և ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Միրզոյանը: Առաջին տուրում մեր երկու պատվիրակներն էլ հաղթել են իրենց մրցակիցներին: Համաձայն վիճակահանության` երկրորդ տուրում մեր շախմատիստները պետք է մրցեն միմյանց դեմ:
Մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում Սիրանուշ Ղուկասյանն առաջին տուրում հաղթանակ է տոնել Սլովակիան ներկայացնող Յանա Լիսցինսկայի նկատմամբ: Նույն տարիքային խմբի տղաների մրցաշարում Հայաստանը ներկայացնում են մոտ մեկ ամիս առաջ Պրահայում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Մանուել Պետրոսյանը և Հայաստանի մինչև 18 տարեկանների չեմպիոն, 16-ամյա Արամ Հակոբյանը: Իր գործակցով Մանուել Պետրոսյանը մրցաշարում երկրորդն է: Առաջին տուրում մեր երկու շախմատիստներն էլ առանց դժվարության հաղթել են իրենց մրցակիցներին:
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
10:45
10:22
09:55
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32