Օրերս ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոստովանել և ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ գործակալական կապն ու Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթի իսկությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Մի կողմ թողնենք Ա Միրզոյանի պնդումները, որ նա 2008 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին սկսել է համագործակցել ԱԱԾ հետ 2015 թվականին սպասվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող պատմական հարցերով, հուշենք, որ նրա նկարագրած «բարոյական օգնության» համար ազգային անվտանգության ծառայությունը սովորաբար չի հավաքագրում գիտաշխատողներին, խորհրդատվական ծառայություններ կարող է ստանալ նաև լեգալ տեսքով և դրա համար ծածկանուն ընտրելը պարտադիր պայման չէ։ Զավեշտալին այն է, որ նշված հայտարարությամբ Ա. Միրզոյանն անհարմար վիճակի մեջ է դրել մեր գործընկերներին, որոնք դեռևս 16.01.2021թ. պաշտոնական կայքում տարածած հայտարարությամբ կտրականապես ժխտել են ծառայության և նրա համագործակցության փաստը, իսկ Միքայել Մինասյանի կողմից հրապարակված փաստաթղթերն ու տեղեկատվությունը որակել որպես իրականության հետ որևէ աղերս չունեցող ակնհայտ սուտ: Փաստացի, Արարատ Միրզոյանն անհասկանալի դրդապատճառներով կամովին մերժել է ծառայության կողմից մեկնած օգնության ձեռքը, ինչը վկայում է երկրում տիրող բացարձակ բարդակի մասին։ Այս պատմության մեջ հուսադրողն այն է, որ Ա. Միրզոյանը խոստովանել է Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ի հետ համագործակցության փաստը, իսկ մենք միշտ սատարում ենք այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր ինքնակամ, հայրենասիրական մղումներով աջակցում են ծառայության խնդիրները լուծելուն։ Արձանագրենք, որ հույժ գաղտնի գրիֆով գաղտնագրված փաստաթղթերի հրապարակումն անթույլատրելի է, և հուսանք, որ անաչառ քննությունը բացահայտելու է արտահոսքի աղբյուրն ու դրա դրդապատճառները։ Ֆիքսենք նաև, որ դա աղերս չունի ազգային անվտանգության մարմինների գործելաոճի հետ, և շանտաժի բուրմունքով համեմված այս պատմությունն ավելի շատ նմանվում է վատ լրագրողի ձեռագրի։ Հարկավ հիշյալ անսպասելի հայտարարությունը մի շարք առումներով այդ պատմության շուրջ մշուշը ցրելու փոխարեն նոր վարկածներ առաջ քաշելու հիմք է տալիս, և յուրաքանչյուրն էլ ունի իր գոյության իրավունքը, բայցևայնպես՝ -ինչո՞վ է պայմանավորված Մինասյանի հրապարակումներից և ԱԱԾ հերքումից ամիսներ անց, այն էլ նախընտրական այս թեժ փուլում, ընտրություններին ընդառաջ նման խոստովանությունը, -ումի՞ց և ինչի՞ց է զգուշանում Ա․ Միրզոյանը, պայմանավորվա՞ծ է դա արդյոք կոմպրոմատի նոր չափաբաժնի հրապարակման սպառնալիքով և, եթե այո, ապա ու՞մ կողմից։ Ակնհայտ է, որ Ա. Միրզոյանը վախենում է և, ըստ մեզ, ներկա պահին երկրում կարող է զգուշանալ միայն մեկ մարդուց, ով հասանելություն է ստացել տարաբնույթ, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների, որոնք էլ, գիժ ձևանալով, ըստ պատեհության, հրապարակում է աջ ու ձախ:
18:02
17:45
17:33
17:16
16:56
16:56
16:46
16:33
16:32
16:16
16:02
15:46
15:35
15:19
15:15
15:02
14:45
14:33
14:15
14:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02