«Այն, ինչ չի հաջողվել թուրք տարբեր ղեկավարներին՝ զավթել Արցախը, թուրքական ներկայիս իշխանություններին հաջողվեց, քանի որ մենք Հայաստանում ունենք այսպիսի իշխանություններ, որոնք Էրդողանի ու Ալիևի հետ գտնվում են գաղափարական, դաշնակցային հարաբերությունների մեջ։ Սա Էրդողանի, այսպես ասած՝ առաջին հաղթական մուտքն էր օկուպացված Շուշի, այն ընկալմամբ, որ նրան հաջողվել է այն քայլը, որը դարեր շարունակ չի հաջողվել անել թուրք տարբեր ղեկավարների։ Նրանք Շուշին հռչակել են թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք, և Էրդողանը, որը հավակնություններ ունի թուրքական աշխարհի լիդեր դառնալու, իր այցով նաև խորհրդանշում է՝ իբրև այց իրենց համար մշակութային մայրաքաղաք համարվող Շուշի»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը։ Մեր զրուցակիցը նշեց նաև, որ այցով շեշտվում է, թե ում ջանքերով է եղել Արցախում տարած հաղթանակը, նաև՝ թուրք-ադրբեջանական տանդեմի, միասնական ագրեսիայի արդյունքն է։ Թուրքագետի խոսքով՝ Թուրքիան Ադրբեջանում լուրջ նպատակներ ունի՝ քաղաքական իր ներկայացվածությունը մեծացնելու և ռազմական ներկայությունն ավելի ընդլայնելու ու հստակեցնելու։
«Փաստորեն, հիմա Հարավային Կովկասում Թուրքիան դե ֆակտո և դե յուրե արդեն ներկայացված է նաև ռազմական առումով՝ այնտեղ գոյություն ունեցող փոքրաթիվ զորամիավորմամբ։ Այստեղ կան նաև որոշակի տնտեսական խնդիրներ, Ադրբեջանում տնտեսական մենաշնորհի, տնտեսության տարատեսակ զիջումների և այլնի հետ կապված, որոնք նույնպես, կարծում եմ, թուրք-ադրբեջանական օրակարգում են։ Ինչ վերաբերում է Շուշին վերականգնելու համատեղ ծրագրերին, ապա դրանք պանթուրքիզմի բացահայտ դրսևորումներն են։ Մենք արդեն այնքան խոչընդոտներ ունենք մեր առջև, և այնքան է բարդացել մեր հետագա քայլերի հնարավորությունը, այն պարագայում, երբ մենք ունեինք հաղթանակ, իսկ Փաշինյանի գլխավորությամբ այս իշխանությունների տգետ ու ապաշնորհ կառավարման արդյունքում ստեղծվեց այսպիսի իրավիճակ։ Իհարկե, այս ամենը մոտ ապագայում կամ ոչ մոտ ապագայում հարուցելու է մեզ համար լուրջ խնդիրներ՝ կապված Արցախի ինքնորոշման, տարածքների հետբերման և այլնի հետ»,- հավելեց Ռուբեն Մելքոնյանը։ Նրա դիտարկմամբ՝ այսօր բոլորի աչքի առաջ տեղի է ունենում Արցախի տարածքների գաղափարախոսական օկուպացիա։ Եթե մինչև հիմա ռազմական օկուպացիա էր թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, հիմա դրան հետևում է գաղափարական օկուպացիան, այսինքն՝ այդ տարածքների թուրքականացումը, այդ տարածքների վրա թուրքական ծրագրերի ամրագրումն ու իրականացումը։ Թուրքագետը նաև խոսեց այցի հստակ մեսիջների մասին, որոնք ուղղված էին՝ ինչպես Հայաստանին, այնպես էլ՝ տարածաշրջանում այլ խաղացողների: «Սա շատ կարևոր մեսիջ է՝ ուղղված Ռուսաստանին և Իրանին, որովհետև, եթե Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմի համար շատ մեծ սպառնալիք չէ, քանի որ իրենց գաղափարական դաշնակիցները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, այստեղ իշխում են և փորձում շարունակել իրենց իշխանությունը պահպանել, հետևաբար՝ Հայաստանը որևէ սպառնալիք չէ Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Իսկ Իրանն ու Ռուսաստանը Թուրքիայի համար մնում են մրցակիցներ այս տարածաշրջանում։ Այս տարածաշրջանում Թուրքիան երբևէ ակտիվ ներկայացվածություն չի ունեցել, և սա, փաստորեն, ստեղծում է նոր իրավիճակ, երբ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը մրցակցելու են նաև Հարավային Կովկասում։ Այսինքն՝ այս տարածաշրջանում նոր խաղացողը, անկոչ հյուրը Թուրքիան է, որը, բնականաբար, խնդիրներ է հարուցելու Իրանի ու Ռուսաստանի համար։ Այսօրվա Էրդողանի այցը Շուշի, իհարկե, շատ հստակ մեսիջ էր պարունակում՝ ուղղված Ռուսաստանին ու Իրանին, առ այն, որ իրավիճակն այստեղ փոխվել է, և ավանդաբար ռուսական ազդեցության գոտի համարվող Հարավային Կովկասում ունի արդեն ռազմական, քաղաքական և տնտեսական ներկայացվածություն»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23