168.am-ը գրել է.
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ավարտից 7 ամիս անց դատական կարգով անհայտ բացակայողի կարգավիճակ է ստացել ընդամենը 4 զինծառայող։ Այս մասին կարդում ենք Պաշտպանության նախարարության՝ հունիսի 10-ի Կառավարությանը ներկայացրած չզեկուցվող հարցերից մեկի հիմնավորման մեջ, որով նախարարությունը խնդրում է երկարաձգել անհետ կորած զինծառայողի կարգավիճակի համար 6-ամսյա 300 հազարական դրամների վճարումները ևս 3 ամսով։ Հիշեցնենք, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի ապրիլի 14-ին, անդրադառնալով անհետ կորածների խնդրին, ասել էր. «Կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ, մահվան վկայականներով հաստատված, ինքնությունները պարզված մենք ունենք 3621 զոհ և անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ, ունենք ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք և ավելի քան 100 նույնականացված մարմին»: Հիմք ընդունելով Փաշինյանի բերած վիճակագրությունը, հարց է առաջանում, թե 321 անհետ կորածից ինչո՞ւ է պատերազմի ավարտից 7 ամիս անց նման կարգավիճակ ստացել ընդամենը 4-ը, և այս տեմպերով գնալու դեպքում դեռ քանի տարի է պետք, որպեսզի անհայտ բացակայողի կարգավիճակ ստանան Փաշինյանի մատնանշած ցուցակի 321 զինվորը։ Հիշեցնենք, որ միայն դատարանի վճռով անհայտ բացակայողի կարգավիճակ ստանալուց հետո նոր զինվորի հարազատները կարող են դառնալ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառու և ստանալ միանվագ և ամսական վճարումներ, իսկ քանի դեռ այդ կարգավիճակը չկա, Կառավարությունը նախկինում՝ 6, այժմ արդեն՝ մինչև 9 ամիս յուրաքանչյուր ամիս 300 հազար դրամ կվճարի անհետ կորածների ցուցակում ընդգրկված զինվորների ընտանիքներին։
18:02
17:45
17:33
17:16
16:56
16:56
16:46
16:33
16:32
16:16
16:02
15:46
15:35
15:19
15:15
15:02
14:45
14:33
14:15
14:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02