ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2021-2022 ուսումնական տարում ՀՀ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, փաստաթղթերը պետք է ԿԳՄՍ նախարարություն ներկայացնեն հետևյալ ժամկետներում.
. Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2021 թ. հուլիսի 5-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ:
. Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով սփյուռքահայ և օտարազգի դիմորդների ընդունելության համար՝ 2021 թ. հուլիսի 5-ից մինչև սեպտեմբերի 24-ը ներառյալ:
. Վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2021 թ. հուլիսի 5-ից մինչև հոկտեմբերի 8-ը ներառյալ:
. Վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ 2021 թ. հուլիսի 5-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ:
. Վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2021 թ. հուլիսի 5-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ:
. Վճարովի առկա ուսուցմամբ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2021 թ. հուլիսի 5-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ:
. Վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2021 թ. հուլիսի 5-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ:
. Վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ընդունելության համար՝ 2021 թ. հուլիսի 5-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ:
Հաշվի առնելով կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների գիտելիքների ստուգման ժամանակացույցը կարող է փոփոխվել:
Պահանջվող փաստաթղթերին և լրացուցիչ այլ տեղեկատվության կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55