Նոր կառավարության ձևավորումից հետո մեղմ ասած իրատեսական չէ անմիջապես սպասել շոշափելի արդյունքների, սակայն դատելով վարչապետի հայտարարություններից ու գործունեության ուղղություններից, կարելի է եզրակացնել, որ կառավարության առաջին քայլերից մեկը լինելու է Հայաստանում սոցիալական բևեռացվածության մեղմացմանն ուղղված քայլերի իրականացումը: Դրանցից մեկն էլ լինելու է, օրինակ, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագնային քաղաքականության վերանայումը։
Կառավարությունն ունի ընթացիկ խնդիրներ ու անելիքներ ևս, որոնք չեն կարող անտեսվել։ Սոցիալական ոլորտում խնդիրները շարունակում են պահպանել իրենց ակտուալությունը։ Անհրաժեշտ են նոր նախաձեռնություններ՝ արտաքին միջավայրից հասարկության ստացվող եկամուտների կրճատման ազդեցությունը մեղմելու համար։ Ենթադրվում է, որ նոր կառավարությունն այդպիսի քայլեր նախատեսում է։ Ավելին, ակնկալվում է, որ դա լինելու է ծրագրի կարճաժամկետ միջոցառումներից մեկը։
Չնայած նրան, որ նախորդ մի քանի ամիսներին տնտեսական ակտիվությունը Հայաստանում ունեցավ որոշակի բարդություններ` այնուհանդերձ այն շարունակում է նախատեսվածից ավելի բարձր լինել։ Առաջին կիսամյակի արդյունքներով, տնտեսական աճը 4 տոկոսի սահմաններում էր։ Սպասվում է, որ նախատեսված 2,2 տոկոս տնտեսական աճի ապահովման առումով կառավարությունը հիմնականում խնդիրներ չի ունենա։
Այս տարի անշուշտ լավ հիմքեր են ստեղծվել նաև արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում։ Առկա է արտահանման բավական բարձր աճ։ Այն գերազանցում է 16 տոկոսը։
Փոխարենը վերջին երկու տարիներին դժվարություններ են առաջացել պետական բյուջեի կատարման առումով։ Այս տարվա յոթ ամիսների տվյալներով բյուջեի եկամուտները հետ են մնում նախորդ տարվանից։
Այստեղ անշուշտ կառավարությունն ունի անելիքներ:
Որպես առաջնային խնդիր հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի ձևավորումն է։ ժամանակը բավականին սուղ է, քանի որ փաստաթուղթը հոկտեմբերի սկզբին պետք է ներկայացվի Ազգային ժողով։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58