ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի կարծում, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը նոր Սառը պատերազմ ցանկանում է: Այս մասին Բայդենը հայտարարել է Ժնեւում Պուտինի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում: «Ես մատնանշեցի, որ մենք հսկայական հնարավորություններ ունենք կիբերտարածությունում, եւ նա դա գիտի: Հստակ չգիտի, թե ինչ հնարավորություններ են, սակայն դրանք հսկայական են: Եթե Ռուսաստանը խախտի հիմնական նորմերը, մենք կպատասխանենք: Կարծում եմ, որ վերջին բանը, որ նա այժմ ցանկանում է, Սառը պատերազմն է», - ասել է Բայդենը: «Ես նրան ասացի. «Ձեր եւ իմ սերունդների միջեւ 10 տարվա տարբերություն կա: Սակայն ակնհայտորեն ոչ ոքի շահերից չի բխում, որպեսզի հայտնվենք Սառը պատերազմի իրավիճակում»»: Նրա կարծիքով՝ Պուտինը հասկանում է ամեն բան, սակայն հավելել է, որ դա չի նշանակում, որ վերջինս «պատրաստ է զենքերը վայր դնել եւ ասել՝ լավ»: Բայդենը կարծում է, որ Պուտինը շարունակում է մտահոգվել, որ ԱՄՆ-ը ցանկանում է «տապալել» իրեն: «Նա դեռ ունի այդ մտահոգությունները, սակայն չեմ կարծում, որ դրանք շարժիչ ուժ են Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կառուցման մեջ», - ասել է Բայդենը: Նա նշել է, որ առաջիկա ամիսները ծառայելու են որպես «փորձություն» այն բանի, թե արդյո՞ք այսօրվա քննարկումը կարող է երկրները էլ ավելի մոտեցնել առաջընթացին: «Սա փորձություն կլինի: Մեր երկրների միջեւ հարաբերությունների զգալի բարելավման իրական հեռանկար կա՝ սկզբունքների եւ մեր արժեքների հիման վրա», - ասել է Բայդենը:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56