ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Եղեգնաձոր քաղաքի 37-ամյա բնակչի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի բոլոր հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021 թ. ապրիլի 3-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, 34-ամյա տղամարդը, ընկերոջ հետ Եղեգնաձոր քաղաքում ավտոմեքենայով երթևեկելու ընթացքում նկատելով Եղեգնաձորի 37-ամյա բնակչին, ում հետ տևական ժամանակ ունեցել է լարված փոխհարաբերություններ, իջել են ավտոմեքենայից և վիճաբանության մեջ մտել նրա հետ։ 34-ամյա տղամարդը վիճաբանության ընթացքում բռնել է Եղեգնաձորի բնակչին, իսկ ընկերը ավտոմեքենայի բեռնախցիկից հանել է իր անվամբ հաշվառված «TG 1» տիպի որսորդական ողորկափող հրազենը, ինչը նկատելով և իր կյանքի ու առողջության համար իրական վտանգ զգալով՝ Եղեգնաձորի բնակիչը դիմել է փախուստի: Այդ պահին 34-ամյա տղամարդը, ընկերոջից վերցնելով հանցագործության գործիք հանդիսացող վերոնշյալ զենքը, հետապնդել է Եղեգնաձորի բնակչին ու ապօրինաբար նրան կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, 20-30 մետր հեռավորությունից երեք կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով և որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ նրա ընկերոջը՝ 38-34-104-րդ հոդվածի (սպանության փորձի օժանդակող) 1-ին մասով ու խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03