Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հունիսի 16-ին նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, խորհրդարանականների և ԱԳ նախարար Սիգրիդ Կաախի միջև մանրամասն քննարկում է ծավալվել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և հետագա զարգացումների շուրջ։ Վերոնշյալ քննարկման ընթացքում Նիդերլանդների տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող պատգամավորները ԱԳ նախարարին ուղղել են տասնյակ հարցեր ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքների, ԵՄ-Ադրբեջան համագործակցությունը դադարեցնելու, Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու, ագրեսիայի հետևանքները վերացնելու, Թուրքիայի սադրիչ դերակատարման և համանման այլ թեմաների վերաբերյալ։
Նիստից առաջ Նիդերլանդների ԱԳ նախարար Սիգրիդ Կաախը 4 էջանոց նամակ էր ուղղել խորհրդարանին (ի կատարումն նախորդ քննարկման ստանձնած պարտավորության), որում անդրադարձ է կատարել Ղարաբաղյան հիմնախնդրի պատմությանը, կարգավորման գործընթացին, Արցախի դեմ սանձազերծված ագրեսիային, ինչպես նաև հետպատերազմական զարգացումներին և հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությանը։
Մասնավորապես, խորհրդարանին ուղղված նամակում Սիգրիդ Կաախը վերահաստատել է Նիդերլանդների դիրքորոշումը միջազգային միասնական գործողությամբ նպաստելու հակամարտության վերջնական կարգավորմանը՝ հավելելով, որ Նիդերլանդները մտադիր է այսուհետ ևս շարունակել ԵՄ և ԵԱՀԿ շրջանակներում տարվող աշխատանքները։ Բացի այդ, Սիգրիդ Կաախը վերահաստատել է նիդերլանդական կողմի այն դիրքորոշումը, համաձայն որի «բոլոր ռազմագերիները պետք է անհապաղ հայրենադարձվեն»՝ մասնավորեցնելով, որ Նիդերլանդները շարունակելու է սույն հարցի բարձրաձայնումը։
ԱԳ նախարարի պաշտոնակատարը նամակում նաև անդրադարձ է կատարել այսպես կոչված «Ռազմական ավարի պուրակի» բացմանը, նշելով, որ նման քայլերը «թշնամանք են հրահրում»: Սիգրիդ Կաախը վերահաստատել է մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը և շեշտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության գործուղումը տարածաշրջան, ռազմական հանցագործությունների համար պատասխանատվություն ենթարկելու անհրաժեշտությունը, անդրադարձ կատարել հակամարտության արդյունքում տուժածներին հումանիտար օգնության հատկացման հարցին և սահմանազատման ու վստահության վերականգնման հարցերում ԵՄ հնարավոր աջակցությանը։
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44