Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենն իրենց հանդիպման ընթացքում հասցրել են շատ բան քննարկել, ԱՄՆ-ի նախագահի ինքնաթիռում լրագրողներին հայտնել է վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է ria.ru-ն։
«Նրանց հանդիպումն ավարտվել է սպասվածից ուշ։ Սկզբնական ժամանակացույցում կային որոշ ընդմիջումներ, որոնցից ամբողջովին չօգտվեցինք: Սակայն, ինչպես հայտնել է ԱՄՆ նախագահը, Պուտինի հետ առանձնազրուցի ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ»,- հայտարարել Է պաշտոնյան։
Նա երկու երկրների ղեկավարների զրույցը համարել է «կենտրոնացած, գործնական և առանց առճակատման»:
Բացի այդ, պաշտոնյայի խոսքով, Բայդենն ու Պուտինը հանդիպման ժամանակ քննարկել են ուկրաինական ճգնաժամի կարգավորումն առաջ մղելու հնարավորությունները, ինչպես նաև պայմանավորվել են ուսումնասիրել երկու երկրների դիվանագիտական առաքելությունների աշխատանքում առկա խնդիրները:
Պուտինի և Բայդենի առաջին հանդիպումը կայացել է հունիսի 16-ին՝ ժնևում․ բանակցությունները տևել են 4,5 ժամ, ներառյալ՝ ընդմիջումը:
Հանդիպումից հետո պետությունների ղեկավարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։
«Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ցույց են տվել, որ նույնիսկ լարվածության պայմաններում նրանք ի վիճակի են առաջընթացի հասնել համատեղ նպատակների իրականացման գործում` ռազմավարական ոլորտում կանխատեսելիություն ապահովելու, զինված բախումների ռիսկերը և միջուկային պատերազմի սպառնալիքները նվազեցնելու համար»,-ասված է փաստաթղթում:
«Այսօր մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը այն սկզբունքին, որ միջուկային պատերազմում չեն կարող լինել հաղթողներ, և այն երբեք չպետք է սանձազերծվի», -ասված է համատեղ հայտարարության մեջ:
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
09:19
09:02
18:46
18:02
17:56
17:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56