ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ժնևում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, նշել է, որ կարդացել է Պուտինի մասին կենսագրական մի քանի գիրք, ինչպես նաև ՌԴ ղեկավարի գրած տեքստերից շատերը, նշում է vz.ru-ն:
«Ես նրան ասացի, որ կարդացել եմ գրեթե այն ամենը, ինչ նա գրել է, նրա ելույթները, որոնցով հանդես է եկել, կարդացել եմ նաև մի քանի լավ կենսագրական», - ասել է Բայդենը:
Իր հերթին, Պուտինը, խոսելով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հեռանկարների մասին, մեջբերել էր դասական գրող Լև Տոլստոյի հայտնի արտահայտություններից մեկը` նշելով, որ «նման իրավիճակում ընտանեկան վստահություն չի կարող լինել, սակայն դրա նշույլներ առկայծել են»:
«Գիտեք` Լև Տոլստոյը մի առիթով ասել է.«Կյանքում երջանկություն չկա, կան միայն դրա առկայծումներ: Գնահատեք դրանք»: Եվ հիմա ինձ էլ է թվում, որ նման իրավիճակում չի կարող լինել ինչ-որ ընտանեկան վստահություն, բայց դրա նշույլներ, իմ կարծիքով, առկայծել են»,-ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ գագաթնաժողովից հետո հայտարարել էր ՌԴ ղեկավարը:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ժնևի «Լա Գրանժ» վիլլայում տեղի էր ունեցել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որը բաղկացած էր նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներից և ընդհանուր առմամբ տևել է 4,5 ժամ։ Ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել բանակցություններից հետո: Այն կապված է ռազմավարական կայունության խնդիրների հետ:
«Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ցույց են տվել, որ նույնիսկ լարվածության պայմաններում նրանք ի վիճակի են առաջընթացի հասնել համատեղ նպատակների իրականացման գործում` ռազմավարական ոլորտում կանխատեսելիություն ապահովելու, զինված բախումների ռիսկերը և միջուկային պատերազմի սպառնալիքները նվազեցնելու համար: Այսօր մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը այն սկզբունքին, որ միջուկային պատերազմում չեն կարող լինել հաղթողներ, և այն երբեք չպետք է սանձազերծվի», -ասված է համատեղ հայտարարության մեջ:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44