Ազգային ընդդիմությունը առաջին իսկ փուլում կհավաքի 50%+1 ձայն։ Այս մասին հունիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը։ Նրա խոսքով՝ դրանք կարող են լինել այն ուժերը, որոնք մտնում էին նաեւ Հայրենիքի փրկության շարժման մեջ։ «Ես հեռանկար չեմ տեսնում, որ երկրորդ փուլ կլինի։ Բացառում եմ, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ընտրություններում կհաղթի»,- նշել է նա։ Շարմազանովի համոզմամբ՝ կապիտուլյանտը վաղուց իշխանություն չունի եւ չի վայելում ժողովրդի վստահությունը։ «Նա այսօր խոսում է 60 տոկոս ձայների մասին, բայց իրականում չի հավաքի անգամ այդ թվի կեսը։ Մարզերում Փաշինյանի միտինգներում տեղի բնակչություն գրեթե չկա»,- ավելացրել է ընդդիմադիրը։ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչն ընդգծել է, որ հունիսի 20-ի ընտրությունները վճռորոշ նշանակություն կունենան, եւ հայ հասարակությունը պետք է մերժի կապիտուլյանտին ու Էրդողանի եւ Ալիեւի խամաճիկին։ «Սա մեզ համար նոր Ավարայրի ճակատամարտ է։ Կապիտուլյանտի օրոք «Եռաբլուրը» հաղթանակի խորհրդանշանից վերածվեց վշտի խորհրդանշանի, տնտեսությունը քայքայված է, Հայաստանի եւ Ղարաբաղի տարածքը՝ զավթված, իսկ հայկական պետությունները փաստացի կորցրել են անկախությունը։ Կոչ եմ անում քվեարկել ազգային ուժերի օգտին, որոնք ապացուցել են, որ կարող են ապահովել մեր անվտանգությունը։ Նրանք, ովքեր կքվեարկեն Փաշինյանի օգտին, կքվեարկեն Հայաստանի թրքացման օգտին։ Հունիսի 20-ին մենք պետք է ցույց տանք, որ հայ հասարակությունը մերժում է ներքին թշնամուն։ «Պատիվ ունեմ» դաշինքը կանի ամեն ինչ, որպեսզի թույլ չտա կապիտուլյանտի իշխանության վերարտադրությունը»,- եզրափակել է Էդուարդ Շարմազանովը։
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23