Համաշխարհային բանկը չի աջակցի Սալվադորի կառավարությանը բիթքոինները որպես վճարման օրինական միջոց ներդնելու գործում, հաղորդել է Axios-ը: Միջազգային վարկատուի կողմից մերժումը կարող է խանգարել կառավարությանը՝ եռամսյա ժամկետում թվային արժույթը ամբողջ երկրում ներդնելուն: Անցյալ շաբաթ Սալվադորի օրենսդիր մարմինը աշխարհում առաջինը քվեարկեց բիթքոինը որպես վճարման օրինական միջոց պաշտոնապես ընդունելու եւ որպես երկրի պաշտոնական արժույթ օգտագործելու համար՝ ԱՄՆ դոլարի հետ միասին: Ֆինանսների նախարար Ալեխանդրո Սելայան երեկ հայտարարել է, որ կառավարությունը Համաշխարհային բանկից «տեխնիկական աջակցություն» է խնդրել կրպիտոարժույթի ներդրման գործում: Սելայան ասել է, որ կառավարության ներկայացուցիչները բանակցություններ են վարել նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որը, նրա խոսքով, «դեմ չէ» ծրագրերին: Համաշխարհային բանկի խոսնակը Reuters-ին հայտնել է, որ «կառավարությունն իսկապես օգնություն է խնդրել բիթքոինների հետ կապված», սակայն նշել է, որ ՀԲ-ը չի կարող օգնել՝ «հաշվի առնելով բիթքոինների թափանցիկության պակասը»: «Մենք պարտավորվել ենք օգնել Սալվադորին տարբեր միջոցներով՝ ներառյալ արժույթի թափանցիկության ապահովումը եւ կարգավորման գործընթացները», - ասել է նա: ԱՄՀ խոսնակը ավելի վաղ ասել է, որ «բիթքոինի ընդունումը որպես վճարման օրինական միջոց մի շարք մակրոտնտեսական, ֆինանսական եւ իրավական խնդիրներ է առաջացնում, որոնք մանրակրկիտ վերլուծություն են պահանջում»:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55