«Իրավունք» թերթը գրում է. «Շուշիի պայմանագիր» կոչված փաստաթղթում երեք ուղերձ եմ տեսնում»,-«Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով Շուշիում Ալիևի և էրդողանի միջև կնքված պայմանագրին, ասաց թուրքագետ, ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը՝ բացելով փակագծերը.
-Առաջին՝ դա ուղերձ էր ուղղված հայ ժողովրդին, և դրանով ցույց են տալիս, թե տեսեք, մենք հաղթել ենք և շարունակելու ենք ձեզ վրա մեր ագրեսիան, ճնշումները:
Երկրորդ ուղերձը ուղղված է տարածաշրջանին, թուրք-ադրբեջանական տանդեմը, որպես աշխարհաքաղաքական միավոր, ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում սկսվում է նոր փուլ, դա Թուրքիայի գերիշխանության փուլն է: Պատահական չէ, որ հայտարարություն արվեց, որ պետք է նորից գրեն, շարադրեն Հարավային Կովկասի պատմությունը: Ուժի միջոցով Թուրքիան ցույց է տալիս, որ տարածաշրջանում սկսում է իր ծավալապաշտական քաղաքականության նոր էջը: Բայց չմոռանանք, որ Թուրքիայի ազդեցության ուժեղացումը հնարավոր է Ռուսաստանի ազդեցության թուլացման հաշվին:
Վերջապես, այդ հռչակագիրը, ես կարծում եմ, որ իր մեջ ունի նաև պանթուրքիստական ուղերձ: Թուրքիան աշխարհին ցույց է տալիս, որ տեսեք, մենք համագործակցելով Ադրբեջանի հետ կարողացանք այսպիսի կարևոր հաղթանակ տանել: Իսկ Շուշին, հայտարարում են, որ թուրքական մշակույթի կենտրոններից պետք է լինի:
Ալիևը ասաց, որ փաստաթղթում կան կետեր, որոնք ընդհանրական են Կարսի պայմանագրի հետ: Ի՞նչ կետեր կարող են դրանք լինել:
Ես այդ հարցին կպատասխանեմ, երբ ամբողջապես ուսումնասիրեմ պայմանագիրը: Այս պահին դեռ ուսումնասիրում եմ:
Պարո՛ն Սաֆրաստյան, մեկ հարց ևս՝ հայ ռազմագերիների մասին: Ի՞նչ եք կարծում, ռազմագերիների վերադարձին միջամտելով, ԱՄՆ-ն փորձո՞ւմ է այս հարցում, և ընդհանրապես՝ տարածաշրջանում իր դերակատարումն ավելացնել: Թուրքիան ինչպե՞ս է վերաբերվում դրան:
Բայդենը փորձում է ակտիվանալ Հարավային Կովկասում, այդ թվում՝ Արցախի հարցում՝ ի տարբերություն Թրամփի: Պատահական չէ, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս Մինսկի խմբի համանախագահողների միջնորդական դերի ակտիվացման կողմից:
Կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ն ակտիվանում է մեր տարածաշրջանում, Թուրքիան դրանից օգտվում է ու իր առաջարկությունն է անում ԱՄՆ-ին, որ ինքը գտնվում է ամերիկյան քաղաքականության շրջանակներում՝ որպես օժանդակ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02