ARM | RUS |

Զատուլին․ Ռոբերտ Քոչարյանը կարող է վերականգնել Հայաստանը, Նիկոլ Փաշինյանն այդ դերի համար հարմար չէ

18.06.21 | 17:27

Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, հայ-ռուսական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման հեռանկարների մասին NEWS.am-ի թղթակիցը զրուցեց Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինի հետ։ Հայ-ռուսական հարաբերությունների Ձեր տեսլականը՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որոնք կկայանան 2-3 օրից: Կարծո՞ւմ եք արդյոք Դուք, որ այս ընտրությունները որոշիչ կլինեն հայ-ռուսական հարաբերությունների համար: Այս ընտրությունները որոշիչ կդառնան Հայաստանի համար, հետեւաբար, դրանք որոշիչ կլինեն ամբողջ աշխարհի հետ Հայաստանի հարաբերությունների, այդ թվում՝ հայ-ռուսական հարաբերությունների համար: Թե ինչու են դրանք որոշիչ դառնալու Հայաստանի համար. կարծում եմ`ապացուցելու կարիք չկա: Անցյալ տարի տեղի ունեցածից հետո, ինչը Նիկոլ Փաշինյանի կառավարման երկամյա ժամանակահատվածի արդյունքն է, իհարկե, Հայաստանն այժմ որպես անկախ պետություն կանգնած է գոյության եզրին: Հայաստանի ապագան եւ, համապատասխանաբար, նրա դաշինքների ապագան բոլոր պետությունների, առաջին հերթին Ռուսաստանի հետ, կախված է նրանից, թե կկարողանա արդյոք հայ հասարակությունը հաղթահարել այս մարտահրավերը, հաղթահարել այս ներքին չկարգավորվածությունը եւ ճիշտ քաղաքական ընտրություն կատարել: Ըստ Ձեզ՝ ի՞նչ ընտրության առջեւ է կանգնած Հայաստանը: Հայաստանը կանգնած է ընտրության առջեւ` լինել եւ զարգանալ որպես անկախ պետություն կամ, ըստ էության, հայտնվել անկարող, չկայացած պետության դերում, որը գտնվում է կորուստների եւ կիսատապալման ժամանակաշրջանում՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղում անբարենպաստ պատերազմի, այլ նաեւ խորը ներքին պառակտման հետեւանքով, որը դարձել է կատարված փաստ այս պատերազմի հանդիման: Հայաստանը գտնվում է լինել-չլինելու խաչմերուկում: Գաղտնիք չէ, որ երկիրը թուլացած է: Ըստ Ձեզ՝ Ռուսաստանին պե՞տք է թույլ ու հարմարվող դաշնակից, թե՞ Ռուսաստանն, այնուամենայնիվ, նախընտրում է ուժեղ դաշնակցի, որի ձայնը կարող է լսելի լինել աշխարհում: Ես կցանկանայի մտածել, որ Ռուսաստանին պետք է ցանկացած Հայաստան: Կարծում եմ, որ խոսքը նույնիսկ արդեն Հայաստանի մասին չէ, այլ հայ ժողովրդի հետ հարաբերությունների, որը ապրում է ամբողջ աշխարհում, եւ որի զգալի մասը ապրում է մեզ մոտ՝ Ռուսաստանում: Իհարկե, Ռուսաստանը հասկանում է, որ եթե պարտություն է հասցված… Ես, այս առիթով խոսելով Լեռնային Ղարաբաղի պատերազմի արդյունքների կապակցությամբ, ասել եմ, որ եթե քո դաշնակիցը պարտություն է կրել, ապա այս դեպքում մի հարցրեք, թե ում համար է հնչում զանգը: Այն քո համար է հնչում: Եւ եթե Ռուսաստանը Կովկասում իր հարաբերությունները կառուցում է Հայաստանի հետ սերտ ռազմաքաղաքական եւ տնտեսական հարաբերությունների միջոցով, ապա Հայաստանի ցանկացած նվաստացում, Հայաստանին հասցված ցանկացած վնաս արտացոլվում է Կովկասում Ռուսաստանի հնարավորությունների վրա: Ես տեսնում եմ այդ փոխադարձ կապը, եւ դրանից ելնելով՝ ես, իհարկե, ցանկանում եմ, որ Հայաստանը հաղթահարի իր դժվարությունները եւ կարողանա վերականգնել իր գործունակությունն ու պաշտպանունակությունը: Ձեր կարծիքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ո՞ւմ հաղթանակը կապահովի Հայաստանի ամրապնդումը, նրա միջազգային վարկանիշի վերականգնումը, այդ թվում` հայ-ռուսական դաշնակցային եւ ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացումը: Ըստ Ձեզ՝ ո՞վ պետք է իշխանության գա Հայաստանում դրա համար: Ռուսաստանում մարդիկ, ովքեր հետաքրքրվում են կատարվածով, անհանգստանում են, ուշադրությամբ հետեւում են Հայաստանում ներքաղաքական պայքարի շրջադարձներին, ներառյալ խորհրդարանական այս արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքին: Մենք տեղյակ ենք, թե ինչ վարկանիշներ են այժմ հայտնվում: Տեսնում ենք, որ իրականում գործող իշխանությունը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կորցնում է իր կողմնակիցներին: Ինձ թվում է, որ մարդկանց արձագանքը համապատասխանում է առողջ բանականությանը: Նա արդեն չի կարող ամբողջովին ապավինել փողոցին, ինչպես դա եղավ 2018 թվականին։ Մարդը, որը այս ընթացքում եղել է Հայաստանի ղեկավարը, պատասխանատվություն է կրում կատարվածի համար: Ինձ թվում է, որ բնական կերպով կրկին քաղաքական ասպարեզում է հայտնվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կերպարը, որի օրոք, Լեռնային Ղարաբաղի ղեկավար եղած ժամանակ ԼՂ անկախության համար պայքարում վճռական հաղթանակներ են գրանցվել: Որի օրոք դժվար թե տեղի ունենար այն, ինչ տեղի ունեցավ Փաշինյանի օրոք: Եւ թեեւ մենք գիտենք, որ հայ հասարակությունը միասնական չէ անցյալի եւ ներկայի իր գնահատականներում, ես հասկանում եմ, որ այսօրվա իրավիճակում, ինչպիսին էլ լինեն պարոն Փաշինյանի մտացածին արժանիքները, նրա ժամանակը սպառվում է: Հայաստանի ապագան ավելի շատ կապված է այն մարդկանց հետ, որոնք ի վիճակի են ոչ թե կյանք ներշնչել, այլ վերադարձնել հայ ժողովրդի եւ Հայաստանի ոգին` որպես այդպիսին: Ստեղծված իրավիճակում այս դերի համար հարմար է Ռոբերտ Քոչարյանը, եւ բոլորովին հարմար չէ Նիկոլ Փաշինյանը Ինչ վերաբերում է նրան, թե ում հաղթանակը ընտրություններում ավելի շատ բան կբերեր ռուս-հայկական հարաբերություններին, ապա իմ պատասխանն այսպիսին է՝ նրա հաղթանակը, ով կամրապնդի Հայաստաը: Տարօրինակ կլիներ կարծել, որ որեւէ մեկը, հատկապես գործող իշխանությունը, Ռուսաստանի հետ բարեկամության մենաշնորհ ունի։ Ինչպես գիտեք, պաշտոնական Ռուսաստանը շատ բծախնդիր է ներքին գործերին ուրիշի միջամտության հանդեպ: Մենք հարգանքով ենք վերաբերում հայ ժողովրդին, նրա խելքին ու պատմական փորձին, տեղի ունեցածի նրա ընկալմանը: Ռուսաստանի իշխանությունները չէին ցանկանա, որ հիմա կամ ապագայում որեւէ մեկը ասեր՝ Ռուսաստանն է մեզ ընտրություն պարտադրել: Հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ ամեն ինչ իրենից է կախված: Բայց որպես հայ ժողովրդի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բարեկամ, ուզում եմ ասել՝ եթե ժողովուրդը ցանկանում է վերադարձնել Հայաստանի հեռանկարը, եթե ուզում է, որ Հայաստանը շարունակի իր գոյությունը որպես պետություն, որն ունակ է պաշտպանել իրեն, ապա, ինձ թվում է, որ այս դեպքում հայերը կքվեարկեն Ռոբերտ Քոչարյանին եւ գործող կառավարությանը ընդդիմադիր այլ ներկայացուցիչների օգտին: Եթե հայերի համար միեւնույնն է, նրանք հոգնել են ամեն ինչից եւ իրենք իրենցից, ապա ես կանխատեսում եմ շատ վատ, այլ արդյունքներ: Պարոն Զատուլին, հայ հասարակության մեջ ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ կարծիքները բաժանված են՝ կողմերից մեկը պնդում է, որ պետք է արժանի բանակցություններ վարել, եւ ակնկալում է ԼՂԻՄ-ի տարածքի վերականգնում, իսկ մյուս կեսը կարծում է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում կամ որպես ինքնավարություն: Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարելի է լուծել ղարաբաղյան հարցը, որը այդպես էլ մնաց չլուծված՝ չնայած պատերազմի արդյունքներին: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հիմնական հարցը մնաց չլուծված: Ուզում եմ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ինչ-որ մեկի՝ Ադրբեջանի կամ Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելը, անկասկած, միջազգային հարաբերությունների կարեւոր սկզբունք է: Բայց միջազգային հարաբերությունների սկզբունքների շարքում ոչ պակաս կարեւոր եւ հավասարազոր սկզբունք է հարգանքը ժողովուրդների ինքնորոշման հանդեպ: 1990-ականներին Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման փաստն ակնհայտ է: Բայց անցյալ տարվա պատերազմի հետեւանքով այս փաստի ճանաչումը չհաստատվեց, եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնաց անորոշ: Այսինքն՝ այն փաստը, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին ագրեսիա իրականացրեց, խախտեց հրադադարի պայմանագիրը, ռազմական ճանապարհով փորձեց իր օգտին լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, բոլորովին չի չեղարկում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման եւ անկախության իրավունքը: Ինքնորոշման ձգտումը հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը, օրինակ, 1992-ին, հռչակեց իր անկախությունը, ինչպես Հայաստանը: Նաեւ Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախություն, ընդ որում՝ Խորհրդային Միության փլուզումից շատ առաջ: Փաստորեն, Խորհրդային Միության փլուզման պահին Ադրբեջանն այլեւս չէր վերահսկում այս տարածքը: Նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի սահմաններում նրա տարածքային ամբողջականության ճանաչումը, որպես անկախ պետություն, պայմանական էր եւ, իմ կարծիքով, սխալ էր: Ես այս դեպքում արտահայտում եմ իմ անձնական կարծիքը: Այդ ճանաչման արդյունքում ղարաբաղյան հակամարտության էության հիպերտոֆիկ պատկերացում ծագեց: Միջնորդներն ակնհայտորեն հասկանում էին, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության հայ մեծամասնությունը չի համաձայնի Ադրբեջանի տարածքում համակեցության որեւէ տարբերակի: Հենց այդ պատճառով Ադրբեջանը 2020 թվականին դիմեց ագրեսիայի: Ադրբեջանը մինչ այժմ շարունակում է (եւ հռչակագիրը, որը վերջերս Շուշիում ստորագրեցին նախագահներ Ալիեւը եւ Էրդողանը, եւս մեկ անգամ հաստատում է) Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը համարել Ադրբեջանի տարածք: Այս ճանապարհին խաղաղության հասնել անհնար է ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլ ամբողջ տարածաշրջանում: Մենք մեծ ակնկալիք ունենք, որ ադրբեջանական կողմի խելքը կբավականացնի, որպեսզի դադարեցնի իր հաղթանակը տոնելը եւ անցնի խաղաղ համակեցության իրողություններին: Բայց, շատ ափսոս, Ադրբեջանի ղեկավարությունը դեռ նման մոտեցում չի ցուցաբերում: Մի կողմից, տպագրվում են հոդվածներ այն մասին, որ հայերը պետք է մոռանան Լեռնային Ղարաբաղի հետ կապված կորուստների մասին եւ այդպիսով խաղաղ համակեցության հնարավորություն տան: Մյուս կողմից, միեւնույն ժամանակ, եւ Ադրբեջանի, եւ Թուրքիայի ղեկավարությունը շարունակում են պարել ոսկորների վրա, վիրավորել ու նվաստացնել եւ հայ ժողովրդին, եւ Հայաստանին: Պարոն Ալիեւը իսլամական աշխարհի հետ հարաբերություններ կառուցելու Հայաստանի փորձերի մասին խոսում է որպես վիրավորանք, քանի որ, նրա կարծիքով, հայերը սկզբունքորեն չեն կարող նորմալ հարաբերություններ ունենալ իսլամական երկրների հետ: Կարծում եմ, որ վերջերս «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում Քոչարյանը ճիշտ տարբերություն դրեց հոր եւ որդու` Հեյդար Ալիեւի եւ Իլհամ Ալիեւի միջեւ: Ո՛չ հօգուտ ժառանգի, ո՛չ հօգուտ Իլհամի: Քանի որ նա չի ցուցաբերում այնպիսի մարդու որակներ, որն ունակ է վեր կանգնել նեղճակատ ազգայնականությունից: Այս իրավիճակում, իհարկե, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը սուր է մնում: Բանակցային գործընթացն այստեղ այլընտրանք չունի: Այսօր Ադրբեջանը ամեն կերպ փորձում է ապացուցել, որ իրավունք ունի անել այն, ինչ ուզում է, բայց քանի դեռ ռուս խաղաղապահները տեղում են, Ադրբեջանը նորից որեւէ ռեւանշիստական գործողություն կատարելու հնարավորություն չի ունենա: Ադրբեջանը հայ ռազմագերիներին համարում է հանցագործներ, հանցավոր կազմավորումների անդամներ, չնայած իրականում խոսքը սովորական ռազմագերիների մասին է, որոնց նկատմամբ գործում են միջազգային չափանիշները: Նրանք, իհարկե, պետք է փոխանակվեն ադրբեջանական ռազմագերիների հետ խաղաղ բանակցությունների գործընթացում: Բայց, ցավոք, պետք է արձանագրեմ, որ Ադրբեջանն այստեղ ըմբռնման որեւէ լայնություն եւ խորություն չի ցուցաբերում: Այս ամենը խնդիրներ է ստեղծում Ռուսաստանի համար: Ռուսաստանը կցանկանար նորմալ հարաբերություններ կառուցել Ադրբեջանի հետ, բայց մենք տեսնում ենք, հատկապես երեկվանից հետո, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ հարաբերությունները համարում է երկրորդական՝ Թուրքիայի հետ հարաբերությունների համեմատ: Նա դա ցույց տվեց երեկ՝ Շուշիում ստորագրելով հայտնի հռչակագիրը: Որքան էլ ձգտում էր այսօր թուրքական եւ ադրբեջանական մամուլը հանգստացնել Ռուսաստանին եւ ասել, որ դա ուղղված չէ որեւէ մեկի դեմ, այլ իրականում ռազմաքաղաքական հռչակագիր է, որում ասվում է, որ նրանք ոչ միայն դե ֆակտո դաշնակիցներ են, այլեւ՝ դե յուրե: Դե ֆակտո նրանք այդպիսի դաշնակիցներ վաղուց են դարձել, դե յուրե՝ Շուշիի հռչակագրի ստորագրումից հետո: Ահա սրանից ենք մենք այսօր ելնում: Եւ սրանից ելնելով՝ մենք, ինչպես ինձ է թվում, պետք է գործենք դիվանագիտական ասպարեզում, քանի որ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության հետագա նվաստացումը չի բխում ոչ Ռուսաստանի շահերից, ոչ էլ Կովկասում խաղաղության շահերից, եւ, ի վերջո, ոչ էլ Ադրբեջանի շահերից: Քանի որ այս կերպ Ադրբեջանը ամրապնդում է իրեն որպես տարածաշրջանում լարվածության ու անհանգստության աղբյուր: Եւ դա չի կարող չանդրադառնալ նրա հետագա զարգացման վրա:


Արևմուտքը խաղաղություն չի ուզում. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը խաղաղություն չի ուզում. ՌԴ ԱԳՆ

17:20

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի...

17:12

Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին. Շարմազանով

Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին....

17:02

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են...

16:45

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային...

16:39

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների կողմից քիչ առաջ հանձնվեցին ՀՀ համապատասխան մարմիններին. Փաշինյան

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների կողմից քիչ...

16:28

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարության պարզաբանումը

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարության...

16:05

Սրբուհի Գալյանը սկզբում չէր հիշում, բայց հետո հիշեց, որ 6-7մլն պարգևավճար է ստացել, որը համարում է իր աշխատանքի դիմաց նորմալ վարձատրություն

Սրբուհի Գալյանը սկզբում չէր հիշում, բայց հետո հիշեց, որ 6-7մլն պարգևավճար է ստացել, որը համարում...

15:51

Հին Նոր տարին՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

Հին Նոր տարին՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

15:23

ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել...

15:09

Հենց ԵՄ դիտորդները տեղակայվեցին ՀՀ սահմանին, նվազեցին սահմանային միջադեպերը. ԱՄՆ դեսպան

Հենց ԵՄ դիտորդները տեղակայվեցին ՀՀ սահմանին, նվազեցին սահմանային միջադեպերը. ԱՄՆ...

14:35

«TRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել` որպես դիվանագիտական հաջողություն, իրականում աննախադեպ է». Արմեն Աշոտյան

«TRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել` որպես...

14:26

Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի դեմ ուղղված գործիքի․ Վահե Դավթյան

Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի ու...

14:21

Հայաստանը ներկայացնող գեղասահորդները չեն մասնակցի 2026թ. Գեղասահքի ԵԱ-ին՝ վիզայի մերժման պատճառով

Հայաստանը ներկայացնող գեղասահորդները չեն մասնակցի 2026թ. Գեղասահքի ԵԱ-ին՝ վիզայի մերժման...

14:04

Համայնքային ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են...

13:47

Պաշտպանական սպառազինության գլոբալ շուկան ՀՀ-ի առաջ բացվեց նաև այն պատճառով, որ մենք սառեցրինք մեր անդամությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան

Պաշտպանական սպառազինության գլոբալ շուկան ՀՀ-ի առաջ բացվեց նաև այն պատճառով, որ մենք սառեցրինք մեր...

13:24

Լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին. Մայր Աթոռից հաստատում են՝ գնդերեցներին սպառնում են

Լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին. Մայր Աթոռից հաստատում են՝...

13:06

Ռուբեն վարդապետ Զարգարյանի հանդիսապետությամբ Արարատ գյուղի եկեղեցում մատուցվել է առաջին Պատարագը

Ռուբեն վարդապետ Զարգարյանի հանդիսապետությամբ Արարատ գյուղի եկեղեցում մատուցվել է առաջին...

12:48

Հայր Ասողիկը Քննչական կոմիտեում հարցաքննվում է

Հայր Ասողիկը Քննչական կոմիտեում հարցաքննվում է

12:33

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 101 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 101 տրանսպորտային...

12:15

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55