Վերջին մի քանի ամսվա ընթացքում, որտեղ հետազոտության արդյունքներում գրանցվել է իշխող ուժի վարկանիշի անկումը, իշխող վերնախավի և իշխանական կուսակցության ներկայացուցիչների մոտ, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերությունում հարուցել են անհասկանալի պահվածք, որը դրսևորվում է մեր կողմից հրապարակած ցուցանիշները կասկածի տակ դնելով: Այս մասին հայտարարություն է տարածել Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի Հայաստանյան գրասենյակը:
«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ի պատասխան Հ1 հանրային հեռուստաընկերության 18.06.2021 ռեպորտաժին Էմ Փի Ջի ընկերությունը ցանկանում է նշել մի քանի կարևոր փաստ։ 2011 թվականին Էմ Փի Ջի ընկերությունը դարձել է հասարակական կարծիքի ուսումնասիրման աշխարհի ամենահեղինակավոր և անկախ կազմակերպություններից մեկի` Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և իր բոլոր մամլո ասուլիսների և հրապարակումների ընթացքում նշել է, որ հղումներ կատարվեն հենց Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիային: Տվյալ ինֆորմացիան կա և մեր նյութերում և մեր վեբ կայքում: Զարմանալի է, որ վերջին երկու տարիների ընթացքում նույն հեռուստաընկերությունը մեր կազմակերպության հետազոտության տվյալներով պատրաստել է մի շարք ռեպորտաժներ, որտեղ ներկայացրել է հետազոտության արդյունքում ստացված գործող իշխանությունների բարձր վարկանիշերը: Այդ ռեպորտաժների ընթացքում շեշտադրվել է, որ հետազոտությունները իրականացվել են Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի կողմից և երբևէ կասկածի տակ չի դրվել կազմակերպության հեղինակությունը: Սակայն վերջին մի քանի ամսվա ընթացքում, որտեղ հետազոտության արդյունքներում գրանցվել է իշխող ուժի վարկանիշի անկումը, իշխող վերնախավի և իշխանական կուսակցության ներկայացուցիչների մոտ, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերությունում հարուցել են անհասկանալի պահվածք, որը դրսևորվում է մեր կողմից հրապարակած ցուցանիշները կասկածի տակ դնելով: https://tinyurl.com/9w6p3mr7 https://tinyurl.com/2nawk788 Էմ Փի Ջի ընկերությունը 2018 թվականին Երևանում կազմակերպել և իրականացրել է Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի 71-րդ տարեկան համաժողովը, որին մասնակցում էր Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի անդամ ավելի քան 45 երկրներ։ Ի դեպ, նույն օրերին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի նախագահ Կանչո Ստոյչևի գլխավորած պատվիրակությանը, այդ թվում փոխնախագահ Մայքլ Նիցշեին և հայաստանյան գրասենյակի ղեկավար Արամ Նավասարդյանին: Համաժողովի բոլոր մանրամասները ներկայացված են և ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում և Էմ Փի Ջի ընկերության կայքում, որի հղումը ներկայացված է ստորև։ https://www.primeminister.am/.../Prime-Minister-Nikol... https://gallup.am/hy/gallup-international-in-parliament/ Այնուամենայնիվ, հույս ենք հայտնում, որ Խորհրդարանական ընտրությունները կանցնեն ազատ և անկախ և այդ դեպքում ընտրությունների արդյունքները էականորեն չեն կարող տարբերվել 18.06-ին մեր կողմից հրապարակված հետազոտության արդյունքներից»,-ասվում է հայտարարությունում:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55