Երբ 1987 թվականին սկիզբ առավ Արցախյան շարժումը, խորհրդային ադրբեջանը ամենատարբեր միջոցներով փորձում էր խեղդել այն՝ առաջնորդների և ակտիվիստների ձերբակալություններով, արատավոր և կեղծ լուրեր տարածելով, զանգվածային բռնաճնշումներով և առևանգումներով, որոնք նաև ուղեկցվում էին սպանություններով և ամբողջական բնակավայրերի տեղահանումներով: Հիշում եմ՝ այդ ժամանակ ազերիների վայրագություններն ինչքան դոզավորված էին լինում, այնքան ժողովրդին ասում էին, թե դա լավ է և մեր օգտին է․․․ նույնիսկ մի թեզ էր տարածվում սումգայիթյան ջարդերի վերաբերյալ, թե եթե ևս 3 հոգու սպանեին՝ ապա միջազգային հանրությունը կճանաչեր Սումգայիթում կատարվածը որպես ցեղասպանություն: Ազերիների սանձարձակությունները շարունակվեցին այնքան, մինչև մենք ինքնակազմակերպվեցինք և ունակ եղանք համարժեք պատասխանների, որոնք արդեն, հարկ եղած դեպքում, չէին ուշանում: Հայերիս դիմադրությունն է՛լ ավելի կատաղեցրեց ազերիներին, արդյունքում՝ նորանկախ Արցախի դեմ սկսվեց լայնածավալ ագրեսիա, որի արդյունքում, իր հերթին, թշնամին Հայ ազգից կրեց խայտառակ պարտություն։ Ասածս վերաբերելի է նաև մեր օրերին․ երբ հռչակվեց Հայրենիքի փրկության շարժումը, իշխող ռեժիմը գործում էր նույն ձեռագրով, ինչպես ազերիները մեր նկատմամբ՝ արցախյան շարժման ընթացքում։ Ֆիքսվող խախտումների կապակցությամբ, իրավական առումով, իհարկե, արձանագրումներ, ահազանգեր և բողոքարկող այլ գործողություններ, որ պահանջում է օրենքը, կատարվում են, սակայն վստահ եմ, որ ներկայիս ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Հայրենիքի փրկությամբ մտահոգված լիդերները, որ ժամանակին գիտեին, թե ինչպես վնասազերծել ադրբեջանական ագրեսիան, հիմա ևս պետք է պատրաստվեն Հայրենիքի ազատագրության սուրբ գործին՝ միանգամայն համարժեք վերաբերվելով թշնամուց ոչնչով չտարբերվող իշխողների հանցագործություններին։
Արշավիր Ղարամյան
12:06
11:38
11:16
11:07
10:48
10:25
10:09
09:43
09:19
09:02
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55