Այսօր Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են: Առավոտից ահազանգեր են հնչում, տեսանյութեր են տարածվում ընտրախախտումների մասին:
168.am-ը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Խաժակյանից հարցրեց, թե նկատե՞լ են իրենք` իրենց վստահված անձինք, հանձնաժողովի իրենց անդամները ընտրախախտումներ: «Եղել են տարբեր տեխնիկական բնույթի խախտումներ, որոնք մեր հանձնաժողովի անդամներն արձանագրել են, տեղեկացրել են մեզ, բայց հիմնականում դրանք տեխնիկական բնույթի են»:
Խաժակյանը վստահեցրեց, որ մոնիտորինգի են ենթարկում նաև մամուլում և սոցիալական ցանցերում տարածվող տեսանյութերը և ահազանգերը ընտրախախտումների մասին: «Մի մասը մտահոգիչ են, մի մասը տեխնիկական բնույթի են»: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորի թեկնածուի գնահատմամբ՝ ընտրությունները դեռ նորմալ են ընթանում: «Կարծում եմ, որ այս պահի դրությամբ ընտրությունները նորմալ են ընթանում: Իհարկե, կան տհաճ դրսևորումներ, որոնք ընտրախախտում գնահատելը դժվար է, չեմ կարծում, թե դրանք կարող են արդյունքի վրա անդրադառնալ»,- ասաց նա: «Լուսավոր Հայաստանն» ընտրապայքարին մասնակցում էր «համերաշխության և միասնականության» կարգախոսով: Խաժակյանից հարցրինք, թե իր տպավորությամբ՝ հանրությունը գնո՞ւմ է այդ ճանապարհով: «Դա կերևա քվեարկության արդյունքներով, քանի որ դա պետք է լինի քաղաքացու կամքը քվեարկության տեսքով: Ընդամենը մի քանի ժամ մնաց: Բայց մի բան է ակնհայտ, որ կարող եմ վերլուծել, դա մասնակցության ավելի բարձր ցուցանիշն է, քան 2018-ին, կարծում եմ, որ այդ հավելյալ մասնակցությունն ի օգուտ ընդդիմադիր ուժերի է, այդ թվում՝ «Լուսավոր Հայաստանի»»,- ասաց Խաժակյանը: Իսկ քաղաքական ուժերը գնո՞ւմ են համերաշխության: Երեկ, օրինակ, ձերբակալվել են մի շարք ընդդիմադիր գործիչներ: «Բոլոր այն դեպքերում, երբ առանց հիմնավոր կասկածի՝ իրավապահները գործողություն իրականացնեն, դա դատապարտելի է, բայց քանի որ ահազանգերի քանակը մեծ է եղել, մենք չենք հասցրել բոլոր ահազանգերը վերլուծել և հասկանալ՝ հիմք կա՞, թե՞ ոչ: Խոսակցություն ընտրակաշառքի բաժանման մասին եղել է, բայց թե դրա տակ ի՞նչ փաստարկներ են դրել իրավապահները, այս պահին որևէ մեկին հասանելի չէ, ուստի ոչինչ պնդել չեմ կարող»,- ասաց Խաժակյանը: Հիշեցնենք՝ ՄԻՊ աշխատակազմ 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների 570 հրապարակում։ Ոստիկանության Թեժ գծով 16:00-ի դրությամբ ստացվել է 60 ահազանգ, իսկ ԱՊՀ և միջազգային դիտորդներից ահազանգեր չեն ստացվել: Ահազանգերը վերաբերել են` 2-ը՝ ընտրակաշառքին, 3-ը՝ քվեարկությանն ուղղորդելուն, 32-ը՝ ընտրատեղամասերում տեխնիկական բնույթի խնդիրներին, 23-ը՝ տեղեկատվական բնույթի հաղորդումներին: Ժամը 16:00-ի դրությամբ Ոստիկանությունում ստացվել է 57 հաղորդում, որոնցից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների հատկանիշներով ընթացք է տրվել 20 դեպքի, իսկ 37-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են՝ որպես պատահար:
08:46
18:02
17:45
17:33
17:16
16:56
16:56
16:46
16:33
16:32
16:16
16:02
15:46
15:35
15:19
15:15
15:02
14:45
14:33
14:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02