Իրանի հեռացող նախագահ Հասան Ռոհանին պարծեցել է պատժամիջոցների դեմ անհավասար պայքարում իր վարչակազմի հաջողությամբ՝ կոչ անելով իրազեկել հաջորդ նախագահ Իբրահիմ Ռաիսիին տնտեսական պայմանների եւ միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվել են այդ պաշտոնում իր օրոք խնդիրները լուծելու համար, հաղորդում է Tasnim-ը:
Կիրակի տնտեսության համակարգման շտաբի նիստի ժամանակ ելույթ ունենալիս Հասան Ռոհանին խնդրել է շտաբին ներկայացնել ընտրված նախագահ Իբրահիմ Ռաիսիին վերջին տարիներին երկրում ձեռնարկված տնտեսական իրավիճակի եւ միջոցառումների մասին հաշվետվությունները:
Նշելով պատժամիջոցների դեմ անհավասար պայքարում իր վարչակազմի հաջողված փորձը՝ Ռոհանին ասել է, որ վարչակազմի գլխավոր նպատակներն էին ներքին շուկայում տատանումների զսպումը, հիմնական ապրանքների գնաճի կանխարգելումն ու ինֆլացիայի մակարդակը, ինչպես նաեւ հասարակությունում հարաբերական բարեկեցության բարձրացումը:
«Վարչակազմը բոլոր ջանքերը գործադրել է արտարժույթի հոսքն ապահովելու համար, որն անհրաժեշտ է հիմնական եւ առաջնային ապրանքներն ապահովելու համար, ինչպես նաեւ երկրում արտադրությունը սատարելու եւ ապահովելու համար լայնամասշտաբ պատժամիջոցներին հակազդելու եղանակով, որոնք սահմանվել էին Իրանի թշնամիների կողմից»,-հավելել է նա:
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
12:12
11:58
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02