Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են ազգային օրենսդրությանը և միջազգային ստանդարտներին համապատասխան: Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, այսօր հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Վիկտոր Սմիրնովը, որը գլխավորում էր Հայաստանի ընտրություններում ռուս սենատորների դիտորդական պատվիրակությունը։ Նշվում է, որ երկուշաբթի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ, ըստ որի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 53,92%: Ընտրողների 21,4%-ը քվեարկել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի օգտին, իսկ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» դաշինքին աջակցել է 5,23%-ը: Եվ չնայած այն չի ստացել անհրաժեշտ ձայների 7%-ը, օրենսդրության համաձայն, նա կմտնի խորհրդարան, քանի որ օրենսդիր մարմնում առնվազն երեք քաղաքական ուժերի ներկայությունը պարտադիր է: Սենատորը նշել է, որ քվեարկության օրն ինքն անձամբ այցելել է 17 ընտրատեղամաս, իսկ ընդհանուր առմամբ, ԱՊՀ ՄԽՎ մի խումբ դիտորդներ այցելել են 77 ընտրատեղամասեր Երևանում և Հայաստանի մարզերում: Սենատորները հանդիպել են նաև Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար կազմի, մի շարք քաղաքական կուսակցությունների և ընտրական բլոկների ներկայացուցիչների հետ: «Ընտրությունների օրը ցույց տվեց տեղամասային ընտրական հանձնաժողովների և Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների արհեստավարժությունը: Ուր էլ որ այցելեինք, կազմակերպված աշխատանք կար, հանրապետության ընտրական օրենսդրությունը ճշգրտորեն պահպանվեց», - ասել է պատգամավորը: Նա հավելել է, որ սենատորների այցելած ընտրատեղամասերում ընտրողների ակտիվությունը բավականին բարձր է եղել: Միևնույն ժամանակ, երկրում պահպանվել են կորոնավիրուսային վարակի հետ կապված գործող հակահամաճարակային կանոնները: «Այդ աննշան խախտումները, որոնք արձանագրել են միջազգային դիտորդները, տեխնիկական բնույթ էին կրում, և, իհարկե, չէին կարող ազդել կամարտահայտման արդյունքների վրա», - եզրափակել է Սմիրնովը:
14:15
14:03
13:46
13:32
13:04
12:45
12:35
12:24
12:21
12:18
12:11
12:01
11:44
11:21
11:05
10:46
10:33
10:15
09:55
09:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02