2021 թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային անձնագրային ծառայություններում պատգամավորի թեկնածուի առաջադրման կապակցությամբ քննարկվել է վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանքներ տրամադրելու 3.608 դիմում, որոնցից - 3.536-ը բավարարվել է, - 72-ը՝ մերժվել (44-ը՝ նաև օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսանալու, իսկ 28-ը՝ վերջին չորս տարվա 1,461 օրերի ընթացքում առնվազն 731 օր և ավելի ՀՀ–ից բացակայելու հիմքով): Տվյալները ներկայացրել է ոստիկանությունը: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ստեղծված «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 350 զանգ, որից - 344–ը՝ տեղեկատվական բնույթի, - 5-ը՝ ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ, - 1-ը՝ օտարերկրյա պետությունում մահացած անձի: Հայտնաբերվել են 2287 մահացած անձի վերաբերյալ տվյալներ, որոնք գրանցված չեն եղել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիների կողմից: Մահվան փաստը հաստատված քաղաքացիների տվյալները հանվել են ընտրողների ցուցակներից: Ներկայումս ընտրացուցակներում առկա են 202 /101 զույգ անձանց կրկնվող տվյալներ (ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ), որոնք տարբեր ընտրողներ են: Հայաստանի Հանրապետությունում բնակչության թիվն ըստ բնակչության պետական ռեգիստրի տվյալների՝ կազմում է 3.380.653 մարդ։ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված՝ 2021 թ. հունիսի 20-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.578.678, որից՝ - այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակ ընդգրկված անձանց թիվը 16.563 է, որից 8207-ն ընտրական տեղամասային հանձնաժողովի անդամներն են, - ՀՀ-ում հաշվառում չունեցող, ընտրության օրը ՀՀ–ում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների ցուցակ ընդգրկված անձանց թիվը 1479 է, – ընտրության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված և ընտրական տեղամասում քվեարկող ցուցակում ընդգրկված ոստիկաների թիվը 3186 է, - ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում ընտրությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված անձանց թիվը 1505 է:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55