Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը: Մնացած 23 կուսակցություններն ու դաշինքները չեն հաղթահարել անցողիկ շեմը: 168.am-ի հետ զրույցում «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ի պատասխան ընտրությունների արդյունքները մեկնաբանելու մեր խնդրանքի, ասաց, որ դեռևս արտահերթ ընտրություններից առաջ է ասել, որ ընտրությունների օրակարգը Հայաստանի համար դրսից թելադրված օրակարգ էր: «Դա արտաքին քաղաքական կոնսենսուս էր հիմնական դերակատարների միջև, որպեսզի ստեղծված աշխարհաքաղաքական իրողություններում Հայաստանում կայունացնեն ներքաղաքական իրավիճակը: Իհարկե, տարբեր աշխարհաքաղաքական խաղացողներ տարբեր շահեր ունեին, բայց ցավով պետք է արձանագրեմ, որ ընտրությունների արդյունքներով՝ հայ ժողովուրդը սպասարկեց ցանկացածի քաղաքական շահը, բավարարեց ցանկացածի արտաքին քաղաքական ախորժակը, բացի սեփական հայրենիքի նկատմամբ սեփական ազգային շահից: Դառը ճշմարտություն է, թերևս, բայց չեմ զարմանա, որ ընտրությունների արդյունքների կապակցությամբ կապիտուլյանտ ոհմակին շնորհավորի նաև թուրք-ադրբեջանական տանդեմը»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ սա ասում է առանց հեգնանքի: Հարցին՝ ի՞նչ է պատրաստվում ստեղծված իրավիճակում անել «Պատիվ ունեմ» դաշինքը, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց՝ դաշինքը քննարկում է այս իրավիճակում լավագույն ելքերի տարբերակները: «Միանշանակ է, որ պայքարը շարունակվելու է. փնտրում ենք իրավական և քաղաքական գործիքակազմերի լավագույն համադրությունը, որպեսզի ամենաարդյունավետ և երկարաժամկետ պայքարը կարողանանք մղել: Դաշինքը հանդես կգա առանձին հայտարարությամբ, կդիմի հասարակությանը»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55