ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի խորհրդարանական արտահերթ ընտրությունների կապակցությամբ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Մենք ողջունում ենք դիտորդական առաքելության կողմից ընտրությունների ընդհանուր դրական գնահատականը: Ուրախ ենք, դիտորդական առաքելության նախնական գնահատականով ըստ որի` մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հիմնականում հարգվել են, ընտրապայքարի մասնակիցները հնարավորություն են ունեցել ազատ քարոզչություն իրականացնել, դրական է գնահատվել նաեւ ընտրությունների օրվա ձայների հաշվարկը: Մենք կիսում ենք դիտորդական առաքելության մտահոգությունը ընտրությունների մասնակից կուսակցությունների շրջանում բևեռացման և կոպիտ հռետորաբանության վերաբերյալ: Կոչ ենք անում կողմերին հարգել ընտրությունների արդյունքները վավերացվելուց հետո, եւ գործի դնել ընտրությունների բողոքարկման օրինական գործընթացները` խուսափելով քաղաքական հաշվեհարդարից, քանզի Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ինքնիշխան, ժողովրդավար, խաղաղ և բարեկեցիկ ապագա: Միացյալ Նահանգները միտված է ամրապնդել գործընկերությունը Հայաստանի հետ` հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Մենք ողջունում ենք Հայաստանին բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերում իր ձեռքբերումների համար և խրախուսում շարունակել այս ուղին՝ հայ ժողովրդի 2018-ի գարնան հավատամքի համապատասխան: Մենք բոլոր կողմերին հորդորում ենք հարգել օրենքի գերակայությունն ու ժողովրդավարական սկզբունքները և սպասում նոր կառավարության հետ համագործակցությանը՝ երկկողմ հարաբերությունների և համագործակցության զարգացման գործում: Մենք ողջունում ենք դեսպան Լին Թրեյսիին և Երևանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմին Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը շարունակական աջակցության համար: Նրանց նվիրվածության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ կշարունակենք զարգացնել ԱՄՆ-Հայաստան գործընկերությունը:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44