«Մենք հիմա մշակում ենք այդ ռազմավարությունը»,- ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, որպեսզի հաջորդ ընտրություններում լինեք իշխանություն՝ պայքարելու եք կրկին արտահերթ ընտրություններ լինե՞ն, ի՞նչ ռազմավարությամբ եք գնալու խորհրդարան: Նա նշեց, որ դաշինքում ընդգրկված ուժերից ՀՅԴ-ն, «Վերնածնող Հայաստան» կուսակցությունը ներկա չեն եղել խորհրդարանում վերջին երեք տարում, բայց Դաշնակցությունն ունի խորհրդարանական աշխատանքի երկարատև փորձ, դաշինքը կմշակի այդ ռազմավարությունը և մոտակա ժամանակներում կներկայացնեն հանրությանը: «Միանշանակ մեկ բան կարող եմ ասել՝ մեր պայքարը շատ ավելի ուժգին է դառնալու, և խորհրդարանական լծակները հնարավարություն են տալու շատ ավելի ակտիվ խորանալ մի շարք այլ ուղղություններով. առաջին՝ երկրի համար մեկ ամբիոնը, որը հնարավորություն է տալու շատ ավելի մեծ հնարավորություններով վերհանել ներկա խնդիրները: Դուք կտեսնեք, թե ինչպիսի կոռուպցիոն գործարքների մեջ է խրված այս իշխանությունը հատկապես գնումների գործընթացներում և մի շարք այլ ոլորտներում: Մենք լրացուցիչ լծակներ ենք ստանալու քաղաքական պայքարի համար»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը: ՀՀ երկրորդ նախագահի խոսքով, եթե այս իշխանությունը շարունակի աշխատել նույն ոճով և իրենց նպատակադրությունը լինի նույնը, ինչ իրենք անում էինք այս երեք տարվա ընթացքում, ամեն ինչ բերելու է նոր արտահերթ ընտրությունների: «Իրենց այդ ոճը բերեց Ղարաբաղի կորստի, ներքաղաքական ու տնտեսական ճգնաժամի: Երեկվա իրենց հայտարարություններից և ելույթներից եզրակացությունս մեկն է՝ շարունակելու են աշխատել նույն ոճով: 2018 թվականին իրենք ունեցել են հնարավորություն սիրո, համերաշխության լոզունգի տակ իսկապես միավորել ժողովրդին և լրիվ այլ ուղղությամբ տանել Հայաստանը: Բայց իրենք, երևի իրենց ԴՆԹ-ից ելնելով, թե ոնց, այդ չարությունից չկարողացան ազատվել և երկիրը տարան լրիվ այլ ուղղությամբ»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը:
Ասուլիսին ներկա «Հայաստան» դաշինքի առաջնորդներից ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ իրենց մոտեցումներում որևէ բան չի փոխվել: «Մենք շարունակում ենք պնդել, որ այս իշխանության վերարտադրությունն աղետի է բերելու մեր երկրին, և մենք բոլոր հնարավոր միջոցներով և գործիքակազմով պայքարելու ենք այս իշխանության դեմ՝ կլինի դա խորհրդարանում, խորհրդարանից դուրս: Բոլոր հնարավոր միջոցներով, իբրև երկրորդ ընդդիմադիր խոշոր բլոկ ամեն ինչ անելու ենք և պայքարելու ենք այս իշխանության դեմ»,- ասաց Ի. Սաղաթելյանը:
16:00
13:28
13:03
22:22
21:21
18:42
18:11
17:48
17:33
14:49
14:27
14:02
13:45
13:19
13:03
12:44
12:17
12:09
11:48
11:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47