Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է վարչապետի մամուլի գրասենյակից:
Նիկոլ Փաշինյան - Հարգելի պարոն Շիրինյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար և շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար: Ես, ինչքան հասցրել եմ, ամբողջ ծավալով չէ, բնականաբար, հետևել եմ ձեր քարոզարշավին, և շատ լավ տպավորություն եմ ստացել:
Ափսոս, որ ընտրությունների արդյունքներով ձեր դաշինքը չհաղթահարեց շեմը, բայց ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ միշտ, միևնույն է, անկանխատեսելի են, եթե, իհարկե, ժողովրդավարական և ազատ ընտրություններ են: Այսօր կուզենայի լսել ձեր տեսակետները ներքաղաքական կյանքի հետագա ընթացքի մասին: Կուզենայի նաև իմանալ՝ ինչ եք մտածում ընդհանրապես արտախորհրդարանական ուժերի և կառավարության հարաբերությունների հնարավոր հարթակների վերաբերյալ, որպեսզի մենք կարողանանք փոխադարձաբար ավելի լսելի լինել իրար համար:
Լևոն Շիրինյան - Վերջին հաշվով, գրոհը կասեցվեց: Դա շատ կարևոր է, իմ գնահատականով, որտեղ մենք ունեցանք շատ էական դերակատարություն: Կարող եմ ասել, որ դաշինքն աշխատեց բացառիկ արդյունավետությամբ: Կարևոր էր հեղափոխության շարունակությունը, պետության կայունությունը և անկախության ամրապնդումը: Հիմա այսպես տեսակետները շատ եմ շարադրել, կշարունակեմ: Մենք այստեղ որևէ խնդիր չունենք, կլինենք ձեր կառավարության կողքին:
Զրուցակիցները քննարկել են ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44