Այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 19:00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է տեղի ունենալու: Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ «Հանրահավաքը չի նախաձեռնվել որևէ քաղաքական ուժի կողմից և հանրության արդարացի պոռթկումն է ընդդեմ Արայիկ Հարությունյանի կեցվածքի՝ պայմանավորված Հայաստանի իշխանությունների հանդեպ նրա վերաբերմունքով: Այսօր առավոտյան, անակնկալի գալով Արայիկ Հարությունյանի ժամը 18:00-ի նախաձեռնած հավաքից, և գիտակցելով բոլոր այն հետևանքները, որոնք կարող են զգացմունքների ազդեցության տակ տեղի ունենալ, Ազգային Ժողովի երեք ընդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներով հանդիպել ենք Արայիկ Հարությունյանի հետ: Մեր կողմից առաջարկվել է, որ Արայիկ Հարությունյանը հանրությանը ուղղված իր խոսքը սփռի կամ հեռուստատարբերակով, կամ էլ՝ որևէ այլ օր կազմակերպի հանրահավաք: Մեր առաջարկը չընդունվեց, բայց Արայիկ Հարությունյանը հավաստիացրեց, որ ժամը 18:40 ավարտված կլինի իր կողմից հրավիրված հավաքը և Վերածննդի հրապարակում որևէ խոչընդոտ չի լինի նախապես նշանակված հանրահավաք անցկացնելու: Միաժամանակ նա վստահեցրեց, որ իր կազմակերպած հավաքի մասնակիցները պահպանելու են կարգուկանոն: Մեզ հասած տեղեկություններով, արդեն իսկ երեկ երեկոյան գործի են դրվել բոլոր իշխանական լծակները՝ համայնքապետերի միջոցով բաժանվել են վառելիքի կտրոններ և նյութական հատկացումներ են կատարել մարդկանց ներկայությունը ապահովելու համար: Ինչպես նաև նախարարություններում և պետական հաստատություններում ուղղակի հանձնարարված է ղեկավարներին ապահովել իրենց աշխատակիցների ներկայությունը: Մենք մնում ենք այն համոզմանը, որ Արայիկ Հարությունյանի այս մտահղացումը լի է արկածախնդրությամբ, հղի է անկանխատեսելի հետևանքներով և որևէ չնախատեսված ելքի պարագայում պատասխանատվությունը կրում են գործող իշխանությունները: Սիրելի հայրենակիցներ, կոչ ենք անում չտրվել սադրանքների, չգնալ արկածախնդրության, հստակ ձևակերպել պահանջները և արժանապատվորեն տեր կանգնել սեփական իրավունքներին»,- գրել է նա։
14:33
14:15
14:03
13:46
13:32
13:04
12:45
12:35
12:24
12:21
12:18
12:11
12:01
11:44
11:21
11:05
10:46
10:33
10:15
09:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02