168.am-ը գրում է.
«168.am-ը հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ պարբերաբար ներկայացրել է Կառավարության չզեկուցվող հարցերով ընդունված այն որոշումները, որոնցով Կառավարությունը փակում էր պարտքեր, ինչպես նաեւ պետական բյուջեից կատարում տարատեսակ հատկացումներ։ Նմանատիպ որոշումներից մեկի մասին գրել էինք դեռեւս հունիս 3-ին՝ տեղեկացնելով, որ արտահերթ ընտրություններից առաջ Կառավարությունը խոստացել է վճարել նաեւ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձը։ Եվ ահա՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը վճարել է գործարանի աշխատակիցների 2021 թվականի հունվարից մինչեւ մայիս չվճարված աշխատավարձի պարտքը, մարվել է նաեւ 2020 թվականի նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների համար չվճարված աշխատավարձի պարտքը։ Սրանից բացի՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 14-ին մեկ անձից գնման սկզբունքով 285,953,600 հազար դրամի պայմանագիր է կնքել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետ՝ գործարանում տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում եւ սարքավորումներում առկա քիմիական նյութերը անվտանգ պահպանելու ծառայությունների մատուցման համար։ Իսկ դրա համար գումարը վճարելու է ոչ թե «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն, այլ Կառավարությունը: Ասել է թե՝ մի գրպանից մյուս գրպանն են դնելու»։
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44