«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո շարունակվում են տարատեսակ վերլուծությունները, թե, ի վերջո, ինչի հետ էր կապված ընտրություններում այսպիսի պատկերն ու գործող իշխանությունների վերարտադրությունը:
Խոսենք թվերի լեզվով. ընտրությունների չեն մասնակցել գրանցված ընտրողների 50.59%-ը։ Ընտրությունների արդյունքներում Նիկոլ Փաշինյանը ստացել է գրանցված ընտրողների քվեների 26.49%-ը, «Հայաստան» եւ«Պատիվ ունեմ» դաշինքները՝ 12.91%-ը, փոշիացրել են իրենց ձայները 9.69%-ը։ Այս թվերն ինքնին խոսուն են. ստացվում է՝ ամբողջ ընտրողների միայն 26.49 տոկոսն է Նիկոլ Փաշինյանի ուժին ձայն տվել, սակայն նրանք մեծամասնություն են: Իրավիճակն առավել խորն է, երբ ուսումնասիրում ես տվյալները՝ ըստ տարածքների:
Երեւանում ընտրության է մասնակցել 675 194 մարդ, որից 345 հազարը ձայն է տվել ՔՊ-ին, իսկ 92 940-ն էլ՝ «Հայաստան» դաշինքին: Երեւանը միակ ընտրատարածքն է, որտեղ Նիկոլ Փաշինյանի ձայները չեն գերազանցել 50 տոկոսը: Նիկոլ Փաշինյանն ամենամեծ՝ 67.90 տոկոս ձայն ստացել է Տավուշի մարզում, ապա հաջորդում է Գեղարքունիքի մարզը՝ 66.26 տոկոս ձայնով, եւ Շիրակը՝ 65.11 ձայնով:
2019 թվականի տվյալների համաձայն՝ Գեղարքունիքում աղքատ է բնակչության 43.5 տոկոսը, իսկ Շիրակում՝ 48.4 տոկոսը: Այս երկու մարզերը Նիկոլ Փաշինյանին ամենից շատ ձայն տված տարածքներն են: Երեւանում աղքատ է բնակչության 14.1 տոկոսը, որտեղ անգամ 50% ձայն չի հավաքել Փաշինյանը: Ամեն դեպքում անհրաժեշտ է ֆիքսել՝ Փաշինյանը ընտրվեց 26.49 տոկոսի կողմից:
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
09:19
09:02
18:46
18:02
17:56
17:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56