Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 14 օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ծախսել է 474 924 880 դրամ։ Հունիսի 19-ի դրությամբ նման տվյալ է հրապարակել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը, որը վերահսկողություն է իրականացնում նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի, ինչպես նաև կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ: ՔՊ նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 476.8 մլն դրամ։ Նշենք, որ ընտրություններին մասնակից 25 քաղաքական ուժերից հենց Փաշիյանի կուսակցությունն է կատարել առավել մեծ ծախսերը։ Համեմատության համար նշենք, որ «Հայաստան» դաշինքը ծախսել է 330.9 մլն դրամ, «Պատիվ ունեմ»-ը՝ 274 մլն դրամ։ Հետաքրքիր է նախկիններին թալանի մեջ մեղադրող ու իրեն չթալանող համարող իշխող ուժին որտեղի՞ց այդքան գումար։ Համեմատության համար նշենք, որ 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքը ծախսել էր ավելի քան 275 մլն դրամ։ Ամենաքիչը ծախսել է «Վերելք» կուսակցությունը՝ ընդամենը 91 հազար դրամ։ Աղյուսակը՝ ԿԸՀ պաշտոնական կայքից։
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44