«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 21-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է: Սակայն մի շարք փորձագետների և քաղաքագետների համոզմամբ, իրականում այդ ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլև որոշ առումներով ավելի է խորացել: Մասնավորաբար, քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ եթե ընտրություններին արդյունք է գրանցվում միջամտությամբ, ապա այն չի լուծում ճգնաժամը:
«Ընդհանուր առմամբ, այս ընտրական միջոցառմամբ Հայաստանում ճգնաժամը չլուծվեց: Բոլորը կարծում էին, որ ճգնաժամը կապված է նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիայի հետ, որին հաջորդեցին մի շարք գործընթացներ: Իհարկե, այս առումով խնդիր կար, բայց ճգնաժամը միայն դրանով չէ: Հայաստանում իշխող ուժը ինչպես 2018-ին, այնպես էլ հիմա հայեցակարգային մոտեցումներ չունի: Այս իրողությունը զարգացման հնարավորություն չի տալիս, ինչն էլ իր հերթին ստեղծում է մի իրավիճակ, երբ երկիրն ապրում է օրվա կուրսով, մինչդեռ օրվա կուրսով ապրող երկիրը չի կարող զարգանալ: Այս հարցը ևս չլուծվեց, որովհետև մնաց այն ուժը, որը պատկերացում չունի հայեցակարգային մոտեցումների մասին»,- «Փաստի» հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ այս իշխանության պարագայում համերաշխության մթնոլորտի վերականգնումը ևս բացառվում է:
Միևնույն ժամանակ Բադալ յանը վստահություն հայտնեց, որ Հայաստանի խորհրդարանը կրկին Արևմուտքի հսկողության տակ է, և սա Նիկոլ Փաշինյանի խորհրդարանը չէ: «Շատերն են նշում, թե նա հաղթեց: Նա չհաղթեց: Սա Արևմուտքի հսկողության տակ գտնվող խորհրդարան է, որը կարող է ցանկացած վարչապետի ընտրել»,- նշեց քաղտեխնոլոգը»:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55