Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ ընտրություններից հետո Covid 19-ի դեմ պատվաստումների ակտիվություն է նկատվում: «Ներմուծվել է չինական պատվաստանյութի 100.000 խմբաքանակ, որը նախատեսված է 50.000 հոգու համար: Բոլոր պատվաստանյութերը Covid-ի դեմ, բացի «Ջոնսոն» ընկերության պատվաստանյութից, իրականացվում են երկու դեղաչափով: Այսօր արդեն կանցնենք 70.000-ը պատվաստումների ցուցանիշի, մենք տեսնում ենք, որ ընտրություններից հետո, անգամ այս երկու օրը տեմպի բավական մեծացում է նկատվում: Նախընտրական լարված իրավիճակով պայմանավորված՝ առաջնահերթությունները մարդկանց փոփոխվել էր, ես հույս ունեմ, որ առաջիկայում մենք պետք է արձանագրենք պատվաստումների ցուցանիշի աճ և ամեն ինչ անելու ենք այդ ցուցանիշն ապահովելու համար»,- ասաց Ավանեսյանը: Նա նշեց, որ այժմ կորոնավիրուսի բավական լավ իրավիճակ ունենք, բայց այն պահպանելու և համավարակին վերջակետ դնելու համար պետք է պատվաստվել: «Կանխատեսում ենք, որ աշնան սկիզբ և աշնան վերջ կունենանք «Ջոնսոն»-ի մեկ դեղաչափով նախատեսվող պատվաստանյութը և «Նովովակսինը»»,- ասաց Ավանեսյանը: Հարցին, թե քարոզարշավը բացասական ազդեցություն ունեցե՞լ է կորոնավիրուսով վարակման ցուցանիշների վրա, Առողջապահության նախարարի պաշտոնակատարը դրական պատասխան տվեց: «Մենք դիտարկում ենք՝ ինչպես նախորդ 7 օրվա, այնպես էլ՝ նախորդ 14 օրվա համեմատականները, մի փոքր աճ արդեն իսկ զգում ենք, քարոզարշավի ամբողջ ընթացքից հետո միանշանակ ունենալու ենք որոշակի թվերի աճ: Պետք է ամեն ինչ անել, որ այդ աճը չլինի կտրուկ, չլինի մեծ, և պատվաստումները պետք է օգնեն, որ խուսափենք նման աճից: Նման տեղաշարժերի ակտիվացումը բոլոր մարզերով, Երևան քաղաքով, իհարկե, իր դերը խաղալու է»,- ասաց Ավանեսյանը:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44